Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի պարզ են ուրվագծվում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հարավկովկասյան քաղաքականության գլխավոր ուղղությունները։ Բացի այն, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի անգամ հանգամանալից խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ առաջնայնություններից, նրանից, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ համանախագահությունը ջանքեր է ներդնելու խաղաղության կայունության համար և հակամարտության քաղաքական կարգավորման համար։ Մի խումբ կոնգրեսմեններ […]
«Իր հետ երբեք տխուր չէիր կարող լինել․․․ Դրա համար այս ուրախ նկարն ենք ընտրել, իր վերջին նկարն է եղել, Լենինականի զորամասից Արցախ՝ Արա լեռ գնալուց է նկարվել, ասել եմ՝ նկարվի, որ գոնե այդպես տեսնենք, իր ուրախ նկարն է, ոնց որ մեզ հետևի տանն իր ուրախ նկարով․․․»,- 168.am-ի հետ զրույցում որդուն՝ 19-ամյա Արման Կարապետյանին այսպես ներկայացրեց նրա մայրը՝ Արմինե Թովմասյանը։
Արցախի գլխավոր դատախազությունում ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 2021 թվականի փետրվար ամսում կատարված աշխատանքը։
Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 141 միլիարդ 305,5 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 194 միլիարդ 846,1 միլիոն դրամի փոխարեն:
Պետք է հասկանալ հետևյալը՝ ԳՇ-ն հետաքրքրված էր, որպեսզի փրկի հայկական զորքերը, որոնք ղեկավարության քաղաքական սխալների պատճառով հայտնվել էին փաստացի շրջափակման իրավիճակում, զորքերին փրկելու, իրավիճակը կայունացնելու համար ժամանակ էր հարկավոր։ Այս մասին նոյեմբերի 10-ին խոսել չէր կարելի, քանի որ կային պարտավորություններ, և դրանք իրականացվում էին նաև դեկտեմբերին, և նման հայտարարությունները կարող էին պատերազմի նոր ալիք բարձրացնել։
Արցախի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին արցախցի փրկարարների հաղթահարած փորձությունների մասին ու հետպատերազմյան շրջանում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների հոգեբանական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ:
Արցախում մարտի 5-ին կատարված 35 թեստավորման արդյունքում ՝ կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։
Ադրբեջանի կողմից 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում հայաթափվել և այդ երկրի կողմից օկուպացվել է նաև Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղը։
Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում: Եթե Հայաստանն իրեն նորմալ պահի, կարող է օգուտ քաղել այս գործընթացից», – Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) հինգշաբթի կայացած գագաթնաժողովի ընթացքում ասել է Ալիևը:
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից Արտակարգ իրավիճակների ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:
Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Դրմբոն-Քարվաճառ, Մատաղիս-Վանք-Քարվաճառ ճանապարհները։
Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արմինե Ստեփանյանը ևս, շատերի նման, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով լքել է իր տունն ու հիմա 5 անչափահաս երեխաների հետ բնակվում է Արագածոտնի մարզում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների:
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մարտի 3-ին կազմակերպված աճուրդում, վաճառքի ներկայացված 12 լոտից վաճառվել է 8-ը:
Թուրքիայի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել արցախյան հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
«Այո, և՛ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, և՛ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում և՛ հետո։ Եվ ի վերջո՝ եթե այդքան հաճախ են սխալ զեկուցում, գուցե վատն են խորհրդականնե՞րը»։
Արցախի հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել. զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ըստ բժշկական նորմաների՝ մարտի 1-ի դրությամբ, ընթացիկ գներով կազմել է 60 հազար 580,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 34 հազար 226,1 դրամ։
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն կարծիքին է, որ եթե բանակը ցանկանար ռազմական հեղաշրջում իրականացնել, ապա դրա մասին նախապես չէր հայտարարի:
Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ արձանագրվել է սննդային 4 ապրանքատեսակի միջին գների աճ:
Արցախի Մարտունու շրջանի 27 հազար 133,1 հեկտար վարելահողերից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության ներքո է անցել 15 հազար 792,1 հա-ը, որից` 8 հազար 603,8 հա վարելահող, 7 հազար 188,3 հա պետպահուստային ֆոնդ, մշակված` 6 հազար 418.48 հա և 250 հա վարելահող, որտեղ ցանքս էր կատարվել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արամայիս Գալուստի Ավագյանին ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, իր դիմումի համաձայն, ազատելու մասին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Մարտի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ժամանակավոր բնակություն է հաստատել Նարինե Մկրտչյանի ընտանիքը, ովքեր իրենց տունը կորցրել են Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանք բնակվել են Շահումյանի շրջանի Զուար գյուղում, որն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Մենք չէինք էլ ուզում դիմումը լրացնեինք, ես գիտեի՝ ինչ էր կատարվելու, բայց որ ստիպեցին, ասեցի՝ լավ, կնոջս խնդրեցի, որ լրացնի: Եթե չեք տալու, պետք չէ գովազդել, թե՝ տալիս ենք, սենց, նենց, ես դրանից եմ ջղայնացած, ինձ էդ է ջղայնացնում, թե չէ իրենց տված փողն իրենց թող մնա, մեզ պետք էլ չի: Ես սրտանց արել եմ, երբեք ակնկալիք չեմ էլ ունեցել պետությունից, ինձ համար եմ արել, իմ խղճի համար եմ արել:
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Համացանցում ու հասարակական տարբեր շրջանակներում տարբեր լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի շուրջ ինչ-ինչ հարցեր կան, և գուցե այն ևս շուտով դառնա ինչ-որ պայմանավորվածությունների մաս:
Վերսկսվել են որոնողական աշխատանքները: