
Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։
Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։
«Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը: