Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։
Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։
Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ:
Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։
Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:
Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Իսպանական միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (AECID) մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Երևան տեղափոխված շուրջ 600 ընտանիքի:
Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառումը կարող է լուրջ էկոլոգիական վտանգ առաջացնել ոչ միայն Արցախում, այլ նաև տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Չի բացառվում, որ Ադրբեջանը տեսնում է մեր զորքերի շարժը` ունենալով արբանյակային հնարավորություններ». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական բավական մեծաքանակ զորքերի գրոհ է հետ մղվել. թշնամին հայկական դիրքերի դիմաց մոտ 15-16 դիակ է թողել ու փախել։
«Շուշան Պետրոսյանը կենսագրություն ունեցող երգչուհի է, և նոր չէ, որ Արցախի մասին երգում է, նոր չէ, որ ներկայացնում է Հայաստանի ցավը, հաղթանակը, ուժը, անկումն ու վերելքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց հայտնի հաղորդավար, երգահան, «Անունս Արցախ է» երգի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը:
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի։
Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք բոլորն էլ տապալվել են:
Իրանը կրկին լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների ներկայության առնչությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին հայտարարել է. «Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցերի ժամանակ զգուշացրել է երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայության մասին: Մենք մինչ այժմ էլ անհանգիստ ենք այդ հարցի կապակցությամբ»: Նա նաև հավելել է, որ այդ հարցով իրենք ոչ ոքի հետ հաշվի չեն նստելու:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. ՈՒՂԻՂ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Բացի պատերազմական զարգացումներից, դրա շուրջ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձություններից, Հայաստանում կան ներքաղաքական զարգացումներ ևս»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում շարունակվող պատերազմին, դրա շուրջ քաղաքական և դիվանագիտական գլոբալ գործընթացին։
Նոյեմբերի 2-ին հանդիպել եմ «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով նոյեմբերի 2-ին այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ և Վահագնաձոր համայնքներում։
Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելն այս օրերին գտնվում է Հայաստանում։
Հաղթանակը հեշտ չի տրվելու, հաղթանակը պետք է վաստակել նաև խելքով։ Այս համոզումն ուներ Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19-ին զոհված կամավորական Սևակ Մնացականյանը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել:
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ:
Արցախից տեղափոխված աշակերտների մի մասն արդեն դասապրոցեսը շարունակում է Հայաստանում, դասապրոցեսին չմիացածների համար դիտարկվում է հեռավար դասերի կազմակերպման հնարավորությունը:
Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:
Banak.info-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է կանխվում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը:
Հայաստանի և արտերկրի 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից: