Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Արցախում օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում Բորելը, մասնավորապես, նշել է.
Ռուս խաղաղապահներն ապահովել են բնակավայրերում ենթակառուցվածքների վերականգնման համար շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող բեռնատար մեքենաների շարասյան ընթացքի անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ֊Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։
Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը թողնում է պաշտոնը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Արցախյան վերջին պատերազմում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց օրեր առաջ իրենց հետ կատարվածի վերաբերյալ։ Բանն այն է, որ զոհվելուց 10 ամիս անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Տարոնին հետմահու «Մարտական խաչ» շքանշան է շնորհվել, և նրա ծնողներին հրավիրել են, որպեսզի շքանաշանը հանձնեն, սակայն տիկին Լաուրան առաջարկել է, որ ոչ թե իրենք գնան որդու շքանշանը ստանալու, այլ համապատասխան աշխատակիցներն այն տանեն և հանձնեն իրենց։
Ադրբեջանը օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։
Կառավարությունը հավանություն տվեց Արցախին 13.4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին: Կառավարությանը նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Կառուցվող օբյեկտը գտնվում է շփման գծին մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով Երևան է ժամանել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:
Արցախում օգոստոսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն առաջին անգամ արտագնա ընդունելություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերում:
Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ:
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
Արցախում օգոստոսի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթապահ խմբերը զրահատեխնիկայով վերահսկողությու են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմնազատման գծի երկարությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 – 18:00-ն։
Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը օգոստոսի 20-ին առցանց քննարկում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի և Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության անդամների հետ։ «Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին և […]
Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան 44-օրյա պատերազմը, ցավոք, խլեց բազմաթիվ երիտասարդ կյանքեր, այդ թվում՝ նաև ջոկի հրամանատար, կրտսեր գնդացրորդ Գեղամ Ավդալյանի կյանքը, ով 2020 թվականի հոկտեմբերի 23-ին զոհվել է թշնամու հրետակոծությունից՝ Ֆիզուլիում, իսկ այսօր՝ օգոստոսի 23-ին, նա կդառնար 21 տարեկան:
2020-ի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինուժի օկուպացիայի մեջ հայտնված Վարանդայում (Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանում ինքնաթիռի թեստային թռիչք է իրականացվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լեռնային Ղարաբաղում ՌԴ Պետական դրոշին նվիրված միջոցառում է տեղի ունեցել, որը սկսվել է դրոշի բարձրացման արարողությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: «Օգստոստի 22-ին մենք նշում ենք մեր երկրի Պետական դրոշի օրը, այդ տոնը կոչված է միավորելու բոլորին, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ում համար թանկ է իր երկրի, իր ժողովրդի պատմությունը»,-անձնակազմին դիմել է […]
Այցելության շրջանակում եղա նաև «ԱՎՐՈՐԱ» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «ՀԱՅԻ ՈՒԺԸ» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:
Օգոստոսի 21-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Մեզ ասում են՝ «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերը մի ասեք, որովհետև վիրավորական են, չնայած՝ իրենց բոլոր պաստառների վրա գրված է՝ «Նիկոլ»: Հետո էլ ասում են՝ մտքեր եք արտահայտում, որոնք վիրավորական բառեր չեն պարունակում, բայց կարող են որոշ պատգամավորների դուրը չգալ: Է հետո՞, մենք հո չե՞նք եկել՝ ձեզ կոմպլիմենտներ անելու համար, մենք եկել ենք ձեր դեմ պայքարելու՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որովհետև գտնում ենք, որ դուք Հայաստանը տանում եք կործանման: Դուք Հայաստանը հասցրիք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային, դրանից հետո էլ Հայաստանը զիջում է իր դիրքերը»: