
Ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ հումանիտար ակցիա են իրականացրել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հասարակական կազմակերպությունների բարեգործների հետ միասին հումանիտար ակցիա են իրականացնրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում տեղահանված երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Այսօր մարդասիրական ակցիա է տեղի ունեցել ռուսական խաղաղապահ զորակազմի հասարակական ընդունարանում՝ նախատեսված Մարտակերտի շրջանի երեխաների համար: Նրանց կոնֆետներ և 20 խաղալիք է տրամադրվել, նախատեսվում է նաև հաջորդ շաբաթ հումանիտար ակցիա իրականացնել Կոճողոտ և Չարեքտար համայնքներում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։