Կապիտուլյանտը, որը տողատակերում անընդհատ խոստովանում է, որ աշխարհում ոչ մի պետություն իրեն բանի տեղ չի դնում, և թքած ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքի վրա՝ հայտարարում է, որ «ինքն իրեն մեղավոր է զգում, բայց չգիտի թե ինչում»: Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ, սա ծաղր է հայրենիքի կորստով ցավացող հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, սա ծաղր է ցեղասպանության ռիսկի առջև կանգնած հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ:
Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։
Արցախի Հանրապետության նախագահի խոսքով՝ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները, այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ կապված խնդիրները: «Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել […]
Շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն:
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի խորհրդավորությունն ու խորհրդապահությունը քննարկելուց հետո սկսեց քննարկել այն նախաձեռնությունները, որով, օրինակ, ՀՀ կառավարությանն արգելում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը:
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «5-րդ» ալիքի լրագրողը նրան նախ տեղեկացրել է՝ իրենց խմբագրությունը որոշել էր հարցեր ուղղել արցախցիների կողմից, սակայն Արցախում իրենց թղթակցի հետ զրույցում մարդիկ հրաժարվել են փոխանցել որևէ հարց: Այնուհետև «5-րդ» ալիքի լրագրողը Փաշինյանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հոր՝ Աշոտ Զաքարյանի հարցերը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս իրավիճակում էսկալացիան որևէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող, իսկ լավագույն ճանապարհներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ պատրաստակամություն հայտնի՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելուն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
«Իսկ աղետի գոտի հայտարարելուց զատ, ունե՞ն անելիք ճգնաժամը կառավարելու հարցում». Փաշինյան
«Այդ որոշման մեջ ասվում է, որ ՌԴ Դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս ԼՂ գործուղել խաղաղապահներ՝ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար, և այս ձևակերպումը վերցված է ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին հղված դիմումից։
«Արմենիա Թըդեյ» լրատվականի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:
Tert.am-ի հարցը Նիկոլ Փաշինյանին՝ վերաբերում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանի չկատարմանն ու մեր քայլերին:
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին «Radar Armenia» լրատվական կայքի լրագրողը դիմելով նրան՝ նշել է, որ ուրբաթ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ գրեթե համաժամանակյա խոսել են կողմերի կարմիր գծերի մասին, և եթե հանրագումարում դիտարկենք սա, կստացվի՝ կողմերի կարմիր գծերը միմյանց բացառում են փաստացի:
Նրա կարծիքով, ԼՂ ներկայացուցիչներն ու ժողովուրդն այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել, գեներացնել ոչ միայն բովանդակություն, այլև կրել քաղաքական պատասխանատվություն այդ բովանդակության համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է հրավիրել, և աշխարհաքաղաքական մտահոգիչ իրավիճակի ու դրանից բխող սպառնալիքների մասին հերթական արձանագրումներից հետո՝ անդրադարձավ լրագրողների հարցերին:
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «Ամերիկայի ձայնի» թղթակիցը հետաքրքրվեց՝ Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա հարթակների հերթագայումն ի՞նչ սկզբունքային հարց է փոխում, արդյո՞ք առաջնահերթությունները նույնն են, և որքանո՞վ բանակցային գործընթացի վրա կարող է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների լարումը:
Այսօր Բաղրամյան 26-ում տրված ասուլիսի ժամանակ Factor.am-ը երկու հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ երեկ երեկոյան հրավիրել էէ հրատապ առցանց մամուլի ասուլիս, որին մասնակցել է միջազգային և սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ էին, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։
Այսօր լրանում է, նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցի մեկ շաբաթը, և ըստ էության Արցախը անցնում է նրա հայտարարած պայքարի կոշտ միջոցների
Երեկ առավոտյան «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները խաղաղ անհնազանդության միջոցառումներ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ կարճ ժամանակով փակելով Բաղրամյան պողոտայի մի հատված։
«Հայաստանում էլ կոչ ենք անում նախ և առաջ Նիկոլի խնդիրը լուծել, հետո մտածել՝ թուրքի դեմ ոնց կարելի է պայքարել: Ինչ վերաբերում է Արցախին՝ վիճակը շատ ծանր է: 21-րդ դարում տեղի է ունենում տեռոր` մարդու իրավունքների խիստ ոտնահարմամբ: Արցախցիները սովամահ են լինում, արցախցիների բոլոր ճանապարհները փակ են: Այս ամենին միջազգային հանրությունը պետք է ոչ թե խոսքերով արձագանքի, այլ պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, որպեսզի Արցախը քարտեզի երեսից չջնջվի, դրանից հետո էլ՝ Հայաստանը: Այս ամենը դրան է տանում»,- ասաց նա:
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է. ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեսանյութը
Ըստ կայքի՝ Հարությունյանը դեմ է արտահայտվել Բաքվից «Բարդա-Աղդամ» (Բարդա-Ակնա) ճանապարհով մթերք մատակարարելու՝ Ադրբեջանի առաջարկին։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինքրոն գործելով՝ ձախողել է Արցախի հիմնախնդրով զբաղվող ռուսական հարթակը և հայտնվել է արևմտյան ծուղակում, որտեղ Հայաստանը միայն հարվածներ է ստանում, ինքն էլ հանձնում է Արցախը՝ ապահովելու համար սեփական անվտանգությունը։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին հարցազրույց է տվել China Media Group-ին, որը հուլիսի 22-ին եթեր է հեռարձակել China Global Television Network-ը:
Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների: Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը:
Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված- մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։