Նման հարց չեմ քննարկել. Փաշինյանը՝ Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու մասին
«Արմենիա Թըդեյ» լրատվականի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:
– Խնդրում եմ պարզաբանեք. Արդյոք Արցախի Հանրապետության և ՌԴ ձեր գործընկերների հետ քննարկե՞լ եք Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, այսօր որքանո՞վ եք դա իրատեսական համարում՝ հաշվի առնելով ներկա իրողությունները, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ փաստորեն Արցախի ժողովրդի իրավունքների հարցն այնքան էլ օրակարգում չի նշմարվում, և որպես հարցիս անմեղ շարունակություն՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունը դիտարկում է 120 000 արցախցիների վերաբնակեցումը ՀՀ-ում, եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունները բռնի տեղահանեն նրանց, իսկ միջազգային հանրությունը չխոչընդոտի դրան: Եվ կա՞ն արդյոք հաշվարկներ, թե դա, օրինակ, ֆինանսական իմաստով Հայաստանի վրա որքա՞ն կնստի, և ինչպե՞ս եք դա կազմակերպելու, եթե կարիքը լինի:
– Ո՛չ, ՀՀ-ն նման հարց չի քննարկում: Նկատի ունեմ, ինչպես դուք անվանեցիք, վերաբնակեցման հարցը: ՀՀ-ն քննարկում է ԼՂ հայության՝ սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը:
Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, արձագանք ուղղակի չունեմ այդ հարցի վերաբերյալ, որովհետև դա ինձ չի վերաբերում:
– Երբևէ չի՞ քննարկվել, որ Արցախը ներառվի Ռուսաստանի Դաշնության կազմում:
– Ես նման քննարկում չեմ ունեցել երբևէ:
Մանրամասները՝ տեսանյութում: