
Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել. Փաշինյան
«Մեր կարծիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը չի կարող որոշել՝ էն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն Բաքվի հետ երկխոսությանը կողմ: Եվ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- հրավիրված ասուլիսում անդրադառնալով Հայաստանի և Արցախի իշխանությունների՝ ԼՂ ապագայի հարցում մոտեցումների տարբերության մասին լրագրողի հարցադրմանը՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա կարծիքով, ԼՂ ներկայացուցիչներն ու ժողովուրդն այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել, գեներացնել ոչ միայն բովանդակություն, այլև կրել քաղաքական պատասխանատվություն այդ բովանդակության համար:
Մանրամասները՝ տեսանյութում