Չի եղել Մինսկի խմբի որևէ երկիր, որ ԼՂ-ն չճանաչի Ադրբեջանի մաս. Մինսկի խմբի միջոցով հարցը լուծելու կոչ արած Փաշինյան

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:

– Վերջերս ՌԴ արտգործնախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված հանդիպումներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, ինչն էապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցով ստորագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ռուս խաղաղապահների շուրջ իրավիճակը: Նաև նշել էին, որ ԼՂ հայերի հարցը չպետք է տեղափոխվի 3-րդ երկրների վրա: Արդյո՞ք տարածքային ամբողջականությունն ընդունելու փաթեթը որևէ կերպ փոխում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և որևէ ազդեցություն ունի՞ եռակողմ հայտարարության ու հատկապես խաղաղապահների կարգավիճակի վրա:

Հարցից հետո Նիկոլ Փաշինյանը հանեց նախապես իր հետ բերած փաստաթղթերի տրցակը ու սկսեց պատասխանել իր համար սպասելի հարցին, ռուսերեն մեջբերումներ կատարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին տված մամլո ասուլիսից:

  • Смеждународно-правовой точки зрения, я тоже об этом говорил, эти все территории являются неотъемлемой частью Азербайджанской Республики. Повторю ещё раз: сама Армения независимость Нагорного Карабаха не признала, поэтому в этом смысле, имея в виду это обстоятельство, сам Нагорный Карабах – это тоже с точки зрения международного права Азербайджан.

Սա ասել է Վլադիմիր Պուտինը: Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որևէ երկիր է եղել, որ Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս: Չի եղել այդպիսի երկիր:

Կարդացեք նաև

Ապա Նիկոլ Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ կարդաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Արտաքին գործերի և զինված ուժերի հարցով հանձնաժողովի հետ, որը տեղի է ունեցել 2020թ. հունվարի 8-ին:

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանում գտնվող լեռնային անկլավ է»,- ասել է համանախագահը:

Հաջորդիվ ընթերցեց տարբեր տարիներին ԱՄՆ Պետդեպի Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցներում հիշատակված ձևակերպումները՝ «Անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակել են վերահսկել ԼՂ մեծ մասը և 7 այլ ադրբեջանական տաածքներ»:

Սա ես չեմ ստեղծել: Սա եղել է: Ինչ-որ մի աշխարհաքաղաքական իրադրության մեջ մեր դիրքորոշումը եղել է այն, որ կապ չունի՝ ինչ է ասում միջազգային հանրությունը: Սա մեր դիրքորոշումն է, ու մենք դրա հետևից գնալու ենք:

Հիմա ի՞նչ է փոխվել, որ մենք մեզ, այդ թվում՝ շատ դաժան իրադարձություններից հետո հարց ենք տվել՝ բայց եթե միջազգային հանրության դիրքորոշումը դա է, մենք ո՞նց ենք միջազգային հանրության դիրքորոշման դեմ կռիվ տալու: Սա պատասխանատվության խնդիր է. մենք մեր որոշման ամբողջ հետևանքները հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում: Ցավոք, միշտ չէ, որ հասկացել ենք: Բայց մյուս կողմից, եթե նույնիսկ երբեմն հասկացել ենք, չենք գիտակցել: Եղել է, որ և հասկացել ենք, և գիտակցել, բայց գործոններ են եղել, որոնք մեզ կամ օգնել են չառերեսվել, կամ խանգարել են առերեսվել:

Հիմա՝ հաջորդ փաստաթուղթը:

Постановление об использовании воинского формирования Вооруженных Сил Российской Федерации в Нагорном Карабахе

Дать согласие Президенту Российской Федерации на направление в Нагорный Карабах с 10 ноября 2020 года воинского формирования Вооруженных Сил Российской Федерации с необходимым вооружением, военной и специальной техникой в соответствии с совместным заявлением президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации от 9 ноября 2020 года в целях соблюдения договоренностей о прекращении огня и других враждебных действий с Азербайджанской и Армянской Сторон, во избежание массовой гибели гражданского населения Нагорного Карабаха и причинения существенного ущерба гражданским объектам.

Հույս ունեմ՝ բոլորդ հասկացաք: Այսինքն՝ ձեր ասած գործոնների մասով ոչինչ չի փոխվել: Եվ Ալմաթիի հռչակագիրը 2022թ. հոկտեմբերի 6-ին չի ստորագրվել. Այն 1992թ. Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս