Եթե որոշել են արգելել ՀՀ Կառավարությանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն Ադրբեջանն էլ չի ճանաչի Հայաստանինը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի խորհրդավորությունն ու խորհրդապահությունը քննարկելուց հետո սկսեց քննարկել այն նախաձեռնությունները, որով, օրինակ, ՀՀ կառավարությանն արգելում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Օրինակ, արգելել ՀՀ կառավարությանը՝ ցանկացած լուծման, ասենք, օրինակ, Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա նշանակում է նույն որոշմամբ Ադրբեջանին արգելել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը,- հրավիրված ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով,- Մարդիկ կան, որ ասում են՝ մեզ հետաքրքիր չէ 29 հազար 800 քառակուսի կմ-անոց Հայաստանը: Սա շատ վտանգավոր խոսույթ է: Անձամբ ինձ 29 հազար 800քկմ ՀՀ տարածքային ամբողջականությունը ոչ միայն հետաքրքիր է, այլև՝   կներեք, ես դրա վարչապետն եմ։ Սա չարձանագրելը նշանակում է Հայաստանը լղոզել անորոշության մեջ, ինչը մենք արել ենք՝ ես էլ եմ արել, ինձնից առաջ էլ են արել.  մեզ թվացել է, թե կյանքն այդպես պարզ է։

Տարբեր ձևաչափի քարտեզներ տպելով, հրապարակելով՝ մեզ թվացել է՝ պոզիտիվ առումով շատ պատմական բան ենք անում, իսկ իրականում մենք Հայաստանը լղոզել ենք անէության մեջ ու չենք հասկացել դա»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կոնֆրոնտացիոն տրամաբանությամբ կվերադառնան այն ժամանակները, երբ պետություն չենք ունեցել:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս