Այն, ինչ պետք է ասեմ՝ մեծ վտանգ է պարունակում Հայաստանի ու Արցախի հետագա ճակատագարի համար. Սամվել Շահրամանյան

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց քաղաքացիների հետ հանդիպմանն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ ներկա դրությամբ արցախցիներին հետաքրքրող բոլոր հարցերն էլ ունեն իրենց պատասխանները, սակայն ինքը ոչ բոլոր հարցերին կարող է հրապարակային պատասխանել:

«Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն, ինչ պետք է ասեմ, մեծ վտանգներ է պարունակում՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի հետագա ճակատագրի համար: Մենք բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում ենք: Այն, ինչ այստեղ կատարվում է, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ այստեղ մենք թշնամի չունենք: Մեր թշնամին մեկն է: Մենք բոլորս էլ դա գիտենք: Եվ ես իմ արած բոլոր քայլերի ու կայացրած որոշումների պատասխանատուն եմ ձեր բոլորի ու Ձեր ընտանիքների առջև»,- ասաց Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, որի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք:

Անդրադառնալով ավելի վաղ իր կողմից ստորագրված փաստաթղթին՝ Շահրամանյանը վստահեցրեց, որ Արցախը լուծարված չէ, և որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած հանրապտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս