Փաշինյանը գնալու է վա-բանկ. Սահակաշվիլու պես կհայտնվի հոգեբուժարանում. Գագիկ Մինասյան

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ոգևորված Եվրապառլամենտում Նիկոլ Փաշինյանի ելույթից, նրան հրապարակային կոչով էր դիմել՝ զգուշացնելով, որ նրա իշխանությունը փորձելու է տապալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով, այդ թվում՝ «ներքին անկարգությունների և ռազմական գործողությունների խրախուսմամբ»։

Ըստ Սահակաշվիլիի՝ Պուտինի ընկալմամբ՝ Փաշինյանն իշխանության է եկել գունավոր հեղափոխության միջոցով, ուստի որպես երկրի ղեկավար՝  անհանդուրժելի է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն առաջարկեց հիշել, որ Սահակաշվիլիին և Փաշինյանը նույն դպրոցի սաներն են, ուստի Վրաստանի նախկին ղեկավարի կոչը պետք է հենց այդ համատեքստում դիտարկել։

Ի դեպ, հոգեբուժարանում գտնվող Վրաստանի նախկին ղեկավարը Փաշինյանին նաև կոչ էր արել

Կարդացեք նաև

«Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել՝ ինչպես բալթյան երեք երկրները՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար դուք պետք է շտապեք և մի կողմ թողնեք ցանկացած տատանում, գնացեք Վա-բանկ: Պետք է շտապել. հեռացնել ռուսական ռազմաբազան, լքել ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ»։

Գագիկ Մինասյանի բնորոշմամբ՝ «Սահակաշվիլին և Փաշինյանը նույն դպրոցի սաներն են։ Ինքը՝ որպես այդ դպրոցի սան, իր կոլեգային դրդում է քայլերի, որոնք ինքն է կատարել, ինչի արդյունքում Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանինը չեն։ Հիմա նույն տրամաբանությամբ էլ ցանկանում է, որ նման պատկեր լինի Հայաստանում. Այսինքն՝ Հայաստանինը չլինեն Սյունիքն ու Վայոց ձորը»:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամի մեկնաբանությամբ, եթե Փաշինյանը Սահակաշվիլիի կոչով գնա վա-բանկ, Հայաստանը կվերածի Էրմենիստանի։

«Փաշինյանը գնալու է վա-բանկ։ Փոխարենը, Սահակաշվիլի պես կհայտնվի հոգեբուժարանում։ Բայց մի՞թե էական է այն, թե որտեղ կհայտնվի. հիմա Վրաստանին նայեք՝ կարևոր է այն, թե որտեղ է հայտնվել Սահակաշվիլի՞ն, թե՞ այն, որ Վրաստանը կորցրել է իր տարածքները»,- ասաց Մինասյանը։

Սյունիքն ու Վայոց ձորը թշնամուն չտալու, Հայաստանի պետականությունը պահպանելու և Էրմենիստան չդառնալու համար ՀՀԿ ԳՄ անդամը մատնանշեց միայն մեկ ճանապարհ.

«Վռնդել, ուրիշ ճանապարհ չկա։ Վռնդելու համար կա ոչ բռնի իշխանափոխության տարբերակը։ Ասում եմ՝ ոչ բռնի, որովհետև, երբ իշխանափոխությանը փորձում ես հասնել բռնի տարբերակով, ապա իշխանությունն իրավունք է ստանում վարվել բռնի ձևով, և նման դեպքերում քիչ են հաջողությունները»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս