
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար երեխա արդեն ընդգրկվել է Հայաստանի տարբեր կրթօջախներում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 363 երեխա արդեն հաճախում է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններ։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ըստ մարզերի ներկայացնելով կրթօջախներում ընդգրկված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների թվերը։
«Երևանի դպրոցներ է հաճախում 4860 երեխա, Կոտայքի մարզի՝2895, Արարատի՝ 2083,Արմավիրի՝ 2122, Լոռու՝ 916, Գեղարքունիքի՝ 742, Արագածոտնի՝ 729, Շիրակի՝ 631, Սյունիքի՝ 581, Տավուշի՝ 478, Վայոց Ձորի՝ 321»,-նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին կրթօջախներում ընդգրկելու գործընթացը շարունակական բնույթ է կրում