
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ դրամական աջակցությունը ստացել է շահառուների շուրջ 95 տոկոսը

Միանվագ 100 հազար դրամի չափով աջակցության գումարներն արդեն փոխանցվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ շահառու հանդիսացող անձանց շուրջ 95 տոկոսին:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ մանրամասնելով, որ 100-հազարական դրամ միանվագ աջակցությունը ստացած շահառուների ընդհանուր թիվը կազմում է 95 հազար 200 անձ։
«Որոշ մասի գումարները փոխանցվելու են Հայփոստի միջոցով: Այս խմբին պատկանում են այն անձինք, որոնք 75 տարեկանից ավագ են, նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները: Մշակման փուլում շարունակվում են գտնվել անչափահասների համար դիմումները»,-հավելել է Բաղդասարյանը՝ նշելով, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կփոխանցվեն նաև վարձակալության և կոմունալ վճարումների համար նախատեսված աջակցության գումարները: