168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ աշխարհաքաղաքական տարբեր հարթակներում ընթացող հանդիպումները պայմանավորեց աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրին Փաշինյանի տված խոստումների և դրանք կատարելու պահանջով։
Ռուբեն Վարդանյանը կոչ է անում միանալ ստորագրահավաք սկսած երիտասարդների մայիսի 9-ի հանրահավաքին
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե այսօր Շուշին ինչ կարգավիճակում է գտնվում, հայությունը պարտավոր է նշելու Շուշիի ազատագրման օրը, քաղաքն ազատագրելու համար զոհեր են եղել, նրանց հիշատակը պետք է հարգել։
168.am-ի հետ զրույցում Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանն ասաց, որ Եղցահողում որևէ մեկը չի պատրաստվում հանձնվել ու չեն էլ պատրաստվում անցնել Ադրբեջանի կողմից տեղադրված մաքսակետով։
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կետ կար նաև Տավուշի մասին, հանվել է Խաչատուրովի շնորհիվ. Հայկ Նահապետյան
Լիբանանահայ Թոնի Հաժժարի կյանքը հայրենիք վերադառնալուց հետո ամբողջովին փոխվեց։ 2020 թվականի կորոնավիրուսի ժամանակ Թոնին կնոջ՝ Ցոլերի և որդու՝ Նարեկի հետ Լիբանանից վերադարձավ Հայաստան՝ նպատակ ունենալով հաստատվել Երևանում ու աշխատել իր մասնագիտությամբ։
ՌԴ խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնություն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։
Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար:
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան Արման Աբովյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանն է
«Մարդկության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ պետության ղեկավարը խոսում է այդ պետության վերացման մասին։ Նա ասում է՝ չորս կողմից մեր պետությունն ուզում են վերացնել։ Բացի Ադրբեջանից և Թուրքիայից՝ կարո՞ղ է այլ պետության անուն տալ, որն ուզում է մեր պետության կործանումը։ Մնացածը կարծես թե պիտի մեզ բարեկամ ու դաշնակից լինեն։ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար խոսում է արցախահայության էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի մասին»։
Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին:
Իր ողջ գիտակցական կյանքում բանակը դեմոնիզացրած, ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ստեր տարածած Փաշինյանն իշխանության գալուց հետո մի ձեռքով վարկաբեկում էր հայոց բանակի համար նախկինում ձեռք բերված բոլոր սպառազինությունները՝ առանձնապես դրանից չհասկանալով, մյուս կողմից՝ իր օրոք գնված զինատեսակները ներկայացնում էր՝ որպես սեփական քարոզչության մաս։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ, հայտարարություն է տարածել:
Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանրահավաքը նախաձեռնել են Արցախի ստորագրահավաքը նախաձեռնած երիտասարդները:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագրի համաձայն՝ մայիսի 5-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանն է:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ բազմիցս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք տեր են 29.800 քկմ տարածքին, հետևաբար՝ եթե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։
ՌԴ խաղաղապահների միջոցով կարողացել ենք մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք հարցերի շուրջ կան առանցքային տարաձայնություններ, որոնցից մեկը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։
Արդեն 145-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ Մի կողմից՝ Բերձորի ճանապարհը փակել են Ադրբեջանի ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները, մյուս կողմից՝ զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ մաքսակետ են տեղադրել։
Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Առլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:
Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Չկա մեկ մարդ, ով համաձայն լինի, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Թագուհի Թովմասյան
ԼՂ հայերի անվտանգությունը, իրավունքները պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ ձևաչափին. Փաշինյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ իրավիճակի միակ և ուղղակի պատասխանատուները Հայաստանի օրվա իշխանություններն են: