ԼՂ-ից բռնի տեղահանված 41 հազար անձ արդեն կցագրվել է ՀՀ առողջապահական առաջնային հաստատություններում

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն կցագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 41 հազար անձ:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում իր բուժումը շարունակում է 151 անձ: Նախորդ շաբաթների ընթացքում լավացումով 100 անձ արդեն դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժշկների հսկողության ներքո»,-հավելել է Բաղդասարյանը՝ հայտնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում այս ընթացքում արդեն 88 երեխա է ծնվել:

Տեսանյութեր

Լրահոս