Մեկնարկել է Պուտին-Սարգսյան հանդիպումը. Պուտինը խոստացել է պատմել Բաքվում ԼՂ հակամարտության վերաբերյալ Ալիևի հետ ունեցած բանակցությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նրան կտեղեկացնի Բաքվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով վերջին բանակցությունների մասին, որն ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է RIA Novosti գործակալությունը:
«Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք, իհարկե, չէինք կարողացել շրջանցել այդ սուր թեման, որի մասին Դուք հենց նոր հիշատակեցիք: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Բնականաբար, հաճույքով Ձեզ կտեղեկացնեմ Բաքվում մեր զրույցների արդյունքների մասին»,- հայտարարել է Պուտինը Կրեմլում` Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031