Բաժիններ՝

ՌԴ և մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունների կայունությունը նպաստում է անվտանգության ամրապնդմանը. ԼՂՀ ԱԳ նախարար

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 28-­ին կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսին անդրադարձել է տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած դերին և ՌԴ հետ Արացախի առնչություններին։

«Մեր բարեկամությունը Ռուսաստանի հետ դարերի պատմություն ունի. մենք այդ երկրի հետ կապված ենք պատմականորեն, քաղաքական, տնտեսական, մշակությաին առումներով: Հայկական մեր ամենամեծ Սփյուռքը Ռուսաստանում է, նրանց մի մեծ մասը ծագումով արցախցիներ են, որոնք բոլոր թելերով կապված են պատմական հայրենիքի հետ»,-­ «Արմենպրես»­-ի հաղոդմամբ՝ ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին խոսելիս՝ նախարարն ընդգծել է. «Ռուսաստանը մեր տարածաշրջանում կարևորագույն դերակատարություն ունի: Այդ երկիրը ձգտում է նորմալ ու բնական հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ՝ այդ թվում և Թուրքիայի:

Ինչքան Ռուսաստանի և մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունները կայուն լինեն, այնքան դրանք կնպաստեն տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,-­ ասել է Կ. Միրզոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս