Բաժիններ՝

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս