«Ադրբեջանի գործողությունները համբուրգյան հայտարարության դեմ էին». քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պայմանավորված է նախ եւ առաջ նախատոնական շրջանով, երբ միջազգային մի շարք կառույցներ զբաղված են իրենց գործերով:

«Փորձում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը վերածել հայ-ադրբեջանական ուղղակի հակամարտության, եւ դա ամենից վտանգավորն  է:  Դա միաժամանակ իրենց համար է վտանգավոր, քանի որ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ վիճելի տարածքներ կոչվածը չի վերաբերում Հայաստանին: Կա նաեւ մի հանգամանք, որը կարող է ընդգրկվել այն փաստարկներում, որոնցով առաջնորդվում է Ադրբեջանը: Դա համանախագահող երկրների արտգործնախարարների համբուրգյան  հայտարարությունն է, որը գրեթե բաց տեքստով հակաադրբեջանական է: Չեմ ասում, որ կանոնադիր կերպով, բայց ամբողջ ենթատեքստն ընդդեմ Ադրբեջանի է, եւ դա կարող է  զայրացնել նրանց եւ հուսահատ քայլերի հանգեցնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս