Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքները։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: