Արցախյան կողմը երբեք չի դիմելդիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ: Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում:
Անցնող տարին կրթության և գիտության բնագավառում, նշանավորվել է ձեռբերումներով ու առաջընթացով, որոնք նկատելի են դարձրել մի շարք կրթական նոր ծրագրերի դրական արդյունքները։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հանձնարարականի համաձայն ծառայության կողմից մթերային խանութներում իրականացվելու են համալիր դիտարկումներ:
ԼՂՀ ազգային ժողովի նիստում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեց 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ սեփական եկամուտների մասով 82 մլրդ 318 մլն 569.3 հազար դրամ, ծախսերի մասով՝ 87.2 մլրդ դրամ։ Դեֆիցիտը կկազմի 4 մլրդ 881 մլն 306 հազար դրամ։
ԼՂՀ Վերահսկիչ պալատն ավել ֆինանսավորված գումարներ է հայտնաբերել Առողջապահության նախարարությանը 2013 թվականին հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքում:
Պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով /արևելյան և հյուսիսարևելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:
Ադրբեջանը պաշտոնական դիմում չի ստացել վերոնշյալ կառույցին անդամակցելու մասին:
Ադրբեջանի զինված ուժերն ամբողջովին վերահսկում են ճակատային գծի երկայնքով իրավիճակը:
Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
«Տնտեսվարողների հետ աշխատանք է տարվում հնարավորինս կանխելու թանկացումները»,- նշել է Լեւոն Մնացականյանը՝ ավելացնելով, որ առեւտրի կետերում զգուշացումներ արդեն արվել են եւ խախտում կատարող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։
Սահմանամերձ գյուղում, թվում է, երեխաները պետք է անհոգ ապրեին, ինչպես իրենց հասակակիցները տարբեր գյուղերում, ու միայն իրենց համար նվերներ խնդրեին Ձմեռ պապիկից, սակայն Նոր այգեստանցի Նարեկը այդ ամենի հետ մեկտեղ գյուղի առաջնային խնդրի մասին է բարձրաձայնում։
Ինչպես կառավարության նիստում նշել է ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանը, ծրագրի նպատակն է բնակչության շրջանում նվազեցնել այդ հիվանդության բարձիթողության և դրա պատճառով մահացության ցուցանիշները:
Արցախի իշխանությունները շահագրգռված են եւ շարունակելու են հնարավորինս աջակցել ձեր աշխատանքներին, քանի որ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն այն հիմնական խնդիրներից են, որոնց լուծմանն են ուղղված մեր բոլոր ջանքերը:
Ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն արձանագրվել, վերահաշվարկի պահանջ չի առաջացել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության»6-րդ համաժողովին:
«Հիմնական գետից մինչեւ գյուղի տարածք այնքան ոռոգովի հողեր կան, որ ջուրը մեզ չի հասնում: Ժամանակ է լինում, երբ տեսնում ես այդ հողատարածքների ներքեւի մասում ամայի տարածքներ են գնում ջրերը, իսկ մեր այգիներն այստեղ չորանում են»:
ՀՀ-ից դեպի Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարման 70 մեգավատ հզորությամբ 2-րդ օդային գծի կառուցման ծրագրի աշխատանքներն արդեն սկսվել են:
«Գյուղում պայմանները լավ են, եթե աշխատանք էլ լիներ, մի փոքր էլ մենք ջանք կթափեինք ու ամեն ինչ հրաշալի կլիներ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամների հետ:
ԼՂՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հաստատել է տնտեսավարող այն սուբյեկտների ցանկը, որոնցում գալիք տարում իրականացվելու են ստուգումներ:
Դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:
Ամանորի նախօրեին սովորաբար ավելի հաճախակի ենք մոնիթորինգներ անցկացնում՝ մեր վերահսկողության ներքո գտնվող Ստեփանակերտի շուրջ 30 խոշոր և միջին առևտրի կետերում:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Արդեն ութ տարուց ավելի է, որ Հայաստանն անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և որևէ խնդիր չկար այդտեղ: Ինչի՞ համար մենք այստեղ պետք է սկսենք արհեստականորեն իրավիճակը բարդացնել, քննարկումներ ու շահարկումներ անել: Ուղղակի որևէ փոփոխություն տեղի չի ունենալու»:
2015թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ներդրումները նվազել են շուրջ 2.5 մլրդ դրամով։ Ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հաշվարկների՝ դրա արդյունքում շուրջ 400 շինարար գործազուրկ կմնա։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունում գների չհիմնավորված բարձրացումները կանխելու և դրանք կայունացնելու համար համապատասխան մարմինների կողմից օրեր առաջ սկսվել են միջոցներ ձեռնարկվել:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։
Ձեր ծառայությունը չափազանց կարեւոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն:
Ուորլիքն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում:
Բոլոր այն ապրանքատեսակների արտադրությունը, որն արգելվում է ՀՀ-ում, բանականաբար, ԼՂՀ-ում նույնպես արգելում ենք իրացումը, իսկ ինչ վերաբերում է հավելումներին, ապա բոլոր այդ չափանիշները հստակեցված են օրենքով և յուրաքանչյուր արտադրամաս պետք է ուղղորդվի հենց այդ չափանիշներով, իսկ մեր կողմից իրականացվում են աշխատանքներ, որպեսզի արտադրությունները գործեն ըստ օրենքի, իսկ անհրաժեշտ օրենսդրա-իրավական բազայի բացակայության դեպքում մշակում և կառավարությանն ենք ներկայացնում կարագվորող իրավական ակտերը: