Բաժիններ՝

«Արցախի կառավարությունը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդությանը». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը անմիջական միջավայրում ընդունել է Արցախում գործող երիտասարդական կառույցների մի շարք ներկայացուցիչների:

«Արմենպրես»­-ի հաղորդմամբ` նրանց հետ ծավալված զրույցում վարչապետը բարձր է գնահատել երիտասարդների դերը հանրապետության զարգացման գործում և նշել, որ կառավարությունը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդությանը:

«Ինքս լինելով երիտասարդ՝ ժամանակին ակտիվորեն ներգրավված էի երիտասարդական ծրագրերում: Դրա շնորհիվ նույնպես անցած տարիների ընթացքում միշտ էլ փորձել եմ ուշադրության կենտրոնում պահել երիտասարդության հիմնախնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ կիրառելով տարբեր գործիքակազմեր: Դուք՝ ձեր ակտիվությամբ, եռանդով ու մտածողությամբ, մեր հայրենիքի զարգացման շարժիչ ուժն եք և լուսավոր ապագայի երաշխավորը: Ուստի, շնորհավորելով բոլորիդ անցած տոները՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր հայրենանվեր ձեռնարկումներում»,­- ասել է Ա. Հարությունյանը և հորդորել երիտասարդներին, որ այսուհետ ավելի ակտիվ լինեն՝ ընդլայնելով իրենց գործունեությունը քաղաքացիական հասարակարգի զարգացման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս