![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում արձանագրվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման զգալի աճ
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/tntes-1.jpg)
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով Արցախում 2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է իրավաբանական անձանց պետական գրանցումների 35 և անհատ ձեռնարկատերերի հաշվառումների 73 տոկոս աճ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են 76 առևտրային և 12 ոչ առևտրային տիպի իրավաբանական անձինք և պետական հաշվառման ենթարկվել 536 անհատ ձեռնարկատերեր: Հիմնականում ավելացել է առևտրային տիպի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցումների և հաշվառումների թիվը: Արձանագրված աճին նպաստել են իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մեկ պատուհանի սկզբունքով Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգի և հայտերի գրանցման հեշտացված ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև Արցախում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները: