Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Հոգլանդ

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին «Թրենդ»-ի հետ զրույցում ասել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Նրա խոսքով` այն հարցերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը, ուժի չկիրառմանը և այլ խնդիրների` համապարփակ կարգավորման կարևոր տարրեր են համարվում, որոնք պետք է քննարկեն կողմերը:

«Ահա թե ինչու ենք մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում ջանքեր գործադրել, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը` հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով բանակցություններ անցկացնելու համար: Պետք է հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համարվում են միջնորդներ: Մենք չենք կարող կողմերին ստիպել վերջնական որոշում ընդունել: Միայն կողմերի ղեկավարները կարող են վճռել՝ երբ կգա ժամանակը ընդունելու պատմական որոշումը, որը կապահովի խաղաղությունը և կհանգեցնի բարգավաճման ողջ տարածաշրջանում»,-հավելել է նա:

Հոգլանդը նշել է, որ դիվանագիտական գործունեության ակտիվացումից հետո առաջիկա շաբաթներին և ամիսներին համանախագահները մի շարք հայտարարություններ կանեն բարձր մակարդակով բանակցությունների ապահովման համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս