
Ապօրինի արդյունահանված ձկներն ու ձկնորսական պարագաներն առգրավել են

Օգոստոսի 18-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ասկերան քաղաքի բնակիչ 1992թ. ծնված Տ Ս-ն, ով Ասկերան քաղաքի տարածքով հոսող Կառկառ գետից, էլեկտրական սարքավորումների միջոցով ապօրինի որսացել է «Սվե» տեսակի 22 ձուկ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը: