
Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել

Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. ընդհանուր բյուջեն 15 հազար դոլար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Բանակի, զինծառայողների նկատմամբ պարտքի զգացում բոլորս ունենք: Սպայի, զինվորի նկատմամբ հարգանքը մեր երկրում միշտ էլ ընդգծված է եղել: Այս տարիների ընթացքում շատերն են եղել բանակի կողքին՝ ով ինչով կարողացել է՝ ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ:
Օրերս Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. ընդհանուր բյուջեն 15 հազար դոլար:
Ում նախաձեռնությամբ այդ գումարները հատկացվեցին, չհամաձայնվեց հրապարակել իր անունը, ճիշտ այնպես, ինչպես անցած ամսվա նմանատիպ նախաձեռնության ժամանակ և դրան նախորդող բոլոր դեպքերում, բայց տեղեկացրեց, որ առաջիկայում ևս զինված ուժերում նոր նախաձեռնություններ են սպասվում»,- գրել է նա: