Ուկրաինայի խաղաղության ծրագրի հրապարակումից հետո ԱՄՆ-ն այլևս չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել
Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը X սոցիալական ցանցում հրապարակմամբ ասել է՝ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն այլևս չի կարող համարվել ԵՄ դաշնակից։
«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28-կետանոց ծրագրի հրապարակումից հետո Թրամփի Միացյալ Նահանգներն այլևս չի կարող համարվել Եվրոպայի (Եվրամիութան) դաշնակից, որի հետ նույնիսկ չեն խորհրդակցում իր սեփական անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։ Եվրոպան պետք է ճանաչի ԱՄՆ քաղաքականության այդ փոփոխությունը և համապատասխանաբար արձագանքի»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
ԱՄՆ վարչակազմը ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին՝ նշելով, որ առայժմ չի քննարկի դրա մանրամասները, քանի որ աշխատանքները դեռ շարունակվում են։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի հարթակում ընթացող քննարկումներին։

