Թրամփը Գոհաբանության շաբաթը սկսում է հնդկահավերին ներում շնորհելով և տոնածառի դիմավորմամբ

Նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը սկսել է Սպիտակ տան տոնական դասական ավանդույթներով. Թրամփն ու  առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցում են Վաշինգտոնի ամենատարօրինակ ավանդույթներից մեկին՝ հնդկահավերի ամենամյա ներմանը: Նախագահը Գոհաբանության օրվան ընդառաջ խնայում է երկու հաջողակ թռչունների կյանքը:

Նաև այս շաբաթ, առաջին տիկինը Սպիտակ տան պաշտոնական տոնածառն է ընդունել. այս տարվա ծառը գալիս է Միչիգան ​​նահանգի ֆերմաներից մեկից:

Առաջին տիկինը մի քանի վայրկյան լուսանկարվել է եղևնու ֆոնին։

«Գեղեցիկ եղևնի է»,- եզրափակել է նա։

Գրեթե 60 տարի շարունակ Ազգային Սուրբ Ծննդյան եղևնիների պրոֆիլային ասոցիացիան եղևնին ընտրում է մրցույթով։  Եղևնին կտեղադրվի Սպիտակ տան դիմաց՝ նախագահական այգում։ Եղևնու լույսերը վառելու արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկնոջ ներկայությամբ։

Տեսանյութեր

Լրահոս