Ձեզանից ի՞նչ քաղհասարակություն. դուք գրանտների դիմաց Արևմուտքի օրակարգը սպասարկող գործիքներ եք. Սուրեն Սուրենյանց
Բաքվից Հայաստան վերադարձած և Ադրբեջանի նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպում ունեցած քաղհասարակության հայ ներկայացուցիչներն այսօր ասուլիսի ժամանակ վստահեցնում էին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը բարձրացրել են, սակայն Բաքուն մերժել է:
«Ադրբեջանական կողմի հետ ուղիղ խոսելը նոր վիճակ էր մեզ համար, հատկապես՝ պարոն Հաջիևի առջև նստած: Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորենք նրբանկատորեն, որպեսզի կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով հույս ունենք, որ այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն: Ցավով պիտի ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել թվի ու մարդկանց անունների հետ կապված, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին հավաստիացրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթացն ընթանում է»,- ասաց ասուլիսի մասնակից Բաքվից վերադարձած Նաիրա Սուլթանյանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, խոսելով այս այցի մասին, նախ կոչ արեց Հայաստանից Բաքու գնացած մարդկանց վերաբերյալ խիստ վերապահումով օգտագործել «քաղհասարակություն» եզրույթը։

«Ի՞նչ քաղհասարակություն. այդ մարդիկ Արևմուտքի գրանտներով ապրող և Արևմուտքի գլոբալիստական շրջանակների քաղաքական ազդեցությունը սպասարկող գործիքներ են ընդամենը. նրանք ոչ մի կապ չունեն քաղհասարակություն ասված հետ»,- շեշտեց Սուրենյանցը՝ հավելելով՝ ադ մարդիկ գրանտատուների ադեցության գործիք լինելով՝ Բաքու իրենց այցով լեգիտիմացրեցին այդ երկրի հռչակած կեղծ խաղաղասիրական խոսույթը։
«Ի՞նչ խաղաղություն, երբ ձեզ թույլ չեն տալիս գնալ և Բաքվում պահվող հայ գերիներին տեսնել՝ գոնե մեկին։ Հիշեք՝ նրանք մարդիկ են՝ քաղհասարակության անվան տակ, որոնք ծպտուն չեն հանել, երբ երկրում կա կին քաղբանտակյալ՝ Լիդյա Մանթաշյան, հետևապես հարց՝ ձեզանից ի՞նչ քաղհասարակություն, երբ դուք ծպտուն չեք հանել երկրում բանտարկված սրբազանների հարցով, ձեզանից ի՞նչ քաղհասարակություն, երբ երկրի ներսում դուք որևէ բարիկադ չեք կարողացել քանդել։

Այս մարդիկ մի հանրույթ են, որոնք ծնվել են արևմտյան գլոբալիստական աշխարհի և Նիկոլ Փաշինյանի քաղաքական ամուսնությունից և դարձել Արևմուտքի օրակարգը սպասարկողներ։ Այդ մարդիկ են ընտրվել Բաքու գնալու համար, որովհետև Փաշինյանի և Արևմուտքի օրակարգերից ելնելով՝ պառկած են խաղաղության այն մոդելի տակ, որը ենթադրում է միակողմանի զիջումներ Ադրբեջանին»,- ընդգծեց Սուրենյանցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

