ԱՄՆ սննդի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունն (FDA) ուսումնասիրում է լուրջ ալերգիկ ռեակցիաների հինգ դեպք այն մարդկանց մոտ, ովքեր ստացել են Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դեկտեմբերի 17-ին Twitter-ում հայտնել է, որ Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի դեկտեմբերի 27-ից մինչեւ 29-ը:
Նյու Յորքի Թայմս-սքվեր հրապարակում Ամանորի ավանդական դիմավորումն այս տարի կանցկացվի հեռավար. այցելուներին հրապարակ չեն թողնի:
Իտալիայում հեղինակավոր հետազոտական կենտրոնների կողմից կազմակերպված հարցումների համաձայն՝ Իտալացիները կարծում են, որ Թուրքիան աշխարհի համար սպառնալիք հանդիսացող ամենավտանգավոր երկրներից մեկն է։
«Կան տարաձայնություններ Մինսկի խմբում, դժգոհություն ՌԴ-ից այն դեպքում, երբ նրանք ժամանակ են ունեցել արդյունավետ զբաղվել հակամարտությամբ, իսկ այսօր ինչով են ցանկանում զբաղվել առարկայական, պարզ չէ։ Ժամանակ է հարկավոր նոր իրողությունների գիտակցման, ընկալման և նոր օրակարգի համար։ Թեև միակ օրակարգը, որ մնացել է, դա Արցախի կարգավիճակի հարցն է, դրա քննարկման հարցում սկցբունքային տարաձայնություններ կան։ Այս պահին պետք է պատրաստ լինել աշխատել առանց ՄԽ-ի, քանի որ պարզ չէ, թե նրանք ինչպես են պատրաստվում աշխատել»,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ պատերազմը վերջին հարվածն էր այդ խմբի դերակատարությանը։
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 249 709 մարդ:
Կորոնավիրուսով վարակված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Աֆղանստանում չորս հրթիռով խոցվել է ամերիկյան «Բեգրամ» ռազմաբազան:
Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ օրենք է ստորագրել, որով ռուսաց լեզվին ազգամիջյանի կարգավիճակ է վերադարձվում հանրապետությունում:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը դեկտեմբերի 18-ին սեւ ցուցակում կավելացնի Չինաստանի շուրջ 80 ընկերություններ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճն առաջին անգամ գերազանցել է 33 հազարը:
Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ և Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երևանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։ Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հիվանդացել է կորոնավիրուսով, ինքնամեկուսացման ռեժիմ է անցնում Վերսալում, նրա կինը՝ Բրիժիտը, մնացել է Ելիսեյան պալատում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի պատրաստաման ավարտին սպասում է 2021 թվականի սկզբին:
Ադրբեջանը Ռուսաստանի հետ կփակի ցամաքային սահմանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը ՝ երկու երկրներում COVID-19 դեպքերի աճի պատճառով:
Մինչ հայաստանյան հանրությունը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Սյունիքում, ինչպե՞ս է գծվում հայ-ադրբեջանական նոր սահմանը և ի՞նչ պայմաններով ու սկզբունքներով, Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական օղակը սեղմվում է, Հայաստանի համար հակասական և բարդ հայտարարություններ են հնչում։
Հարցվողներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում վստահում են 66,9 տոկոսը նշել է ՌԴ նախագահին, 29,6 տոկոսը հայտնել է նրա նկատմամբ անվստահության մասին:
Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը:
Ղրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով:
Դեկտեմբերի 18-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանել է ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) ձեռք բերելու համար, ուղղված են այն բանին, որպեսզի Ռուսաստանին զրկեն եկամուտներ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ նրա ազդեցության ընդլայնմանը:
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար:
2018թ. նոյեմբերի 2-ին «Русский Еврей» թերթում հրապարակվեց հոդված՝ «Փաշինյան. Հայաստանը ցանկանում է մասնակցել և՛ ՆԱՏՕ-ում, և՛ ՀԱՊԿ-ում» վերնագրով, որում ասվում է այն մասին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է իր պետության՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու ցանկության մասին՝ միաժամանակ մնալով ՀԱՊԿ անդամ։ Նա այսպիսի հայտարարություն արել է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Նորվեգիայում անցկացվող Trident Juncture 2018 զորավարժությունների ժամանակ, ուր մեկնել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի անձնական հրավերով։ «Ինձ մշտապես ասում են, որ չի կարելի միանգամից երկու աթոռի վրա նստել։
«Յասա» արեւադարձային ցիկլոնը, որը մոլեգնում է Ֆիջիում, առնվազն երկու մարդու կյանք է խլել:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության խորհրդի երրորդ նիստը։
Եվրամիության խորհուրդը մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը պաշտոնապես երկարացրել է «Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների» դեմ տնտեսական պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադրության պատճառով:
Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ:
Ալյասկայի նահանգի հոսպիտալում երկրորդ բուժաշխատողի մոտ է ալերգիկ ռեկացիա առաջացել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակել են ԱՄՆ-ի Pfizer ընկերությունը եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ը:
Սերբիա մուտք գործելու համար այժմ կպահանջվի ներկայացնել COVID-19-ի բացասական ՊՇՌ-թեստ: