Թուրքիայի երկրաշարժերը մտել են աշխարհում երբևէ գրանցված, ցամաքային էպիկենտրոն ունեցող խոշորագույն ստորգետնյա ցնցումների տասնյակի մեջ, հայտարարել Է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի Վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնն զբաղեցնում Է իններորդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի օրը հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին։
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում քվեարկել Սիրիայում երկու լրացուցիչ անցակետեր բացելու վերաբերյալ բանաձևի օգտին՝ անդրսահմանային օգնության առաքման նպատակով։
Կասկածյալներից մի քանիսի որոնումները շարունակվում են։
Նշվում է, որ իսրայելական զորքերը Ջենինում բախվել են զինյալների հետ, որից հետո ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող, ահաբեկչության մեջ կասկածվող Ջիբրիլ Զուբեյդիին:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։
Իսկ Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ։
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի հայտարարություններն ու բանաձևերը հազվադեպ են օգնել Եվրոպային, իսկ կառույցի հեղինակությունը կտրուկ նվազել է վերջին կոռուպցիոն իրադարձությունների ֆոնին։
Սիրիայում երկրաշարժից հետո մոտ 8,5 հազար մարդ է մահացել։ Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փոխանցում է Իզվեստիան։
ՄԱԿ-ը կիրակի օրը դատապարտել է Սիրիայի պատերազմից տուժած շրջաններին այդքան անհրաժեշտ օգնություն չմատակարարելը, միաժամանակ զգուշացնելով, որ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը կարող է առնվազն կրկնապատկվել:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է, որ վերջին 20-30 տարվա ընթացքում Ռուսաստանը «չափազանց լավ» է համագործակցում Գերմանիայի հետ։
Թաթարստանում ոստիկանները ստուգում են անցկացնում Ազնակաևոյի բանկերից մեկի գրասենյակի հրկիզման փաստով, կասկածյալը ձերբակալվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին» հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից:
Մեծ Բրիտանիան ի վիճակի չէ ընդունել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ղեկավարությունը՝ բանակի անմխիթար վիճակի, ինչպես նաև Ուկրաինա մատակարարումների պատճառով զինամթերքի պակասի պատճառով, հայտնում է Daily Mail-ը:
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության դատապարտմամբ բանաձեւի նախագիծը, ինչպես նաեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկները նախատեսվում է քվեարկության դնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում’ փետրվարի 24-ին:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ երկուշաբթի երեկոյան Թեհրանից Պեկին կմեկնի, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
Կիպրոսի բնակիչները կիրակի օրը գնացել են ընտրատեղամասեր՝ մասնակելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը, հայտնում է Reuters- լրատվական գործակալությունը։
Առողջապահության նախարարությանը հանձնարարված է նաև շարունակել հանրապետության բնակչության թիրախային խմբերի պատվաստումները։
Իրանցի գեներալը նաև նշել է, որ աշխարհում Իրանի հակառակորդների մեծ թվի կապակցությամբ հանրապետությունում պաշտպանական արդյունաբերությունը պետք է գտնվի ոչ թե մասնավոր անձանց, այլ կառավարության ձեռքում։
Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ անհնարին է չտեսնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի քաղաքական բաղադրիչը: «Կիպրոսն առաջարկել է օգնություն՝ Թուրքիան չի ընդունել: Եթե մարդասիրական է, ինչո՞ւ չես ընդունում: Ես կասկած չունեմ, որ եթե Արցախն էլ լիներ, էլի չէր ընդունելու: Լավ, Հայաստանը գնում է այդ քայլին, դրանից հետո Էրդողանն ասում է, […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան, ԵՊՀ դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է:
Այսօր իրավիճակը շատ բարդ է, աշխարհում կատարվող շատ բան պարզ չէ, խորքային, գլոբալ, կարևոր, հիմնային փոփոխություններ են տեղի ունենում՝ նման ԽՍՀՄ փլուզմանը։ Փաստն այն է, որ այն մի փոփոխությունից մենք շահած դուրս եկանք, արցախյան հաղթանակով վերականգնեցինք մեր պետականությունը։ Հիմա դարձյալ փոփոխության շեմին ենք։
Փաշինյանը հրապարակային սակարկության է հանել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սահմանադրական տարածքը։ Նա տարածքի վաճառական է՝ պետք լինի՝ Արցախը կզիջի, անկլավներ կտա, կհամաձայնի Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցմանը, այս ամենի մասին նա բազմիցս խոսել է, միայն թե հանկարծ որևէ բան չսպառնա իր իշխանությանը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ վերջին շրջանում բանակցային գործընթացն անորոշության մեջ է այն առումով, թե որտե՞ղ պետք է շարունակվի, աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնի հովանու ներքո պետք է բանակցեն Երևանն ու Բաքուն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 35 տոննա բուժսարքավորումներ է հասցրել Սիրիա՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 11-ին այցելել է երկրաշարժի հետևանքով տուժած Դիարբեքիր, ելույթ է ունեցել, որի ժամանակ հայտնել է զոհերի նոր թվի մասին։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային իր խորը վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի մի շարք հայտարարությունների կապակցությամբ։
Վիրավորների թիվը 80 հազար 88 է։
Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը չորս օրվա ընթացքում հրատապ պարենային օգնություն է ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած 115 հազար մարդու:
7,7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, որոնց զգացվել էին ոչ միայն Թուրքիայի 10 նահանգում, այլև հարևան Սիրիայում։