Հեղեղների պատճառով նաև չեղարկվել է «Ֆորմուլա 1-ի» Էմիլիա Ռոմանիայի Գրան Պրին, քանի որ հնարավոր չէր լինի ապահովել ավտոմրցարշավի 160 հազար հանդիսատեսի անվտանգությունը:
Լավրովը նշել է, որ ավելի վաղ հենց այդ երկրներն էին «տարածություն» ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների, Միութենական պետության ու ՀԱՊԿ-ի միջև շահերի հավասարակշռություն, փոխզիջումներ գտնելու համար։
Սարկոզին խոստացել է բողոքարկել վերաքննիչ դատարանի վճիռը Ֆրանսիայի գերագույն դատարանում:
Թինի Քոքսը ողջունել է այս ուղղությամբ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու նախաձեռնողականությունը:
2024 թվականին Եվրախորհրդարանի ընտրությունները կլինեն 10-րդը 1979 թվականի առաջին ուղղակի ընտրություններից հետո և առաջինը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ չվերթների վերականգնման մասին հայտարարությունից հետո, չեղարկել է Թբիլիսի-Մոսկվա թռիչքները Երևանով տարանցիկ ճանապարհով։
Նախագծի ընդհանուր արժեքը, նրա խոսքով, կազմում է 1,6 միլիարդ եվրո։
Այցի շրջանակներում Լի Հուեյը կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը։
Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծման, շինարարական աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումները։
«Երևանը, ստորագրելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն տեղակայելու մասին փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կստանար»,- «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ «ի պատիվ հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող պատերազմող տարածաշրջանի, որը շատ կարևոր է Լոս Անջելեսի մեծ հայկական համայնքի համար»:
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Ռեյկյավիկում անցկացվող ԵԽ 4-րդ գագաթնաժողովին առանց անախորժությունների չի անցել։ Ի սկզբանե պարզ էր, որ այդ ամբողջ օրակարգը նվիրված էր լինելու ուկրաինական պատերազմին և շեշտադրումները լինելու էին ԵԽ անդամ երկրների կողմից ՌԴ դեմ քաղաքական, դիվանագիտական և այլ տիպի մեխանիզմների մշակման մեջ։
Andina-ն հավելում է, որ փրկարարական աշխատանքներին են միացել նաև վթարի վայրով անցնող այլ մեքենաների ուղևորները և վարորդները:
Նավում եղել են Չինաստանի 17 քաղաքացի, 17 ինդոնեզացի և 5 ֆիլիպինցի։ Նրանք բոլորը համարվում են անհետ կորած:
2021 թվականի փետրվարին Մոսկվան և Վաշինգտոնը երկարաձգել են պայմանագիրը հնարավոր առավելագույն հինգ տարով:
Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
Հյուսիսային Կորեայից չարագործների խմբերը 2017 թվականից շուրջ 720 միլիոն դոլար գումարի կրիպտոարժույթ են հափշտակել Ճապոնիայում բացված հաշիվներից:
Եվրամիությունն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանը չի միացել ռուսական ավիացիոն հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցներին և վերականգնում է ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը:
«Եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում։ Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ»,- ասել էր Սամվել Բաբայանը:
«Այս ամենի արդյունքում ընդդիմության հռետորաբանությունն էլ ավելի վստահ է դարձել, բնականաբար, հաղթելու հնարավորությունները երկրորդ փուլում բավականին բարձր են։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ Էրդողանն ավելի մեծ եռանդով է պայքարելու հաղթանակի համար, ռեսուրսներ է ներդնելու, սակայն դա ևս սահմանափակ նշանակության հանգամանք է, ուստի վստահաբար ասել՝ ինչպիսի պատկեր կձևավորվի՝ շատ բարդ է։ Բայց փաստ է, որ Էրդողանի ղեկավարի պաշտոնն առաջին անգամ իրական վտանգի տակ է ընդդիմության ճիշտ համախմբման արդյունքում։ Այնուամենայնիվ ցանկացած պարագայում հետընտրական զարգացումները բավականին թեժ են թվում»,- ասաց վերլուծաբանը։
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է 126 միլիոն ռուբլու ոսկու մաքսանենգություն: Ուղևորը փորձել է մեկնել Ռուսաստանից 24-կիլոգրամ քաշով երկու ձուլակտորներով: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Նիկոլ-Ալիև-Միշել. Բրյուսելյան հանդիպումներ, որոնք կործանում են Հայաստանը. Էդգար Ղազարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է:
Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը։
«Միլիոն տարբերակ կա։ Իսկ Փաշինյանի պատասխանատվությունը դրսևորվելու է մեկ ձևով՝ գծերով արև է տեսնելու՝ շատ երկար, կարծում եմ՝ ցմահ։ Ինչ վերաբերում է ընդդիմության պատասխանատվությանը, ապա այն արագ է վրա հասնում, որովհետև մեր ժողովուրդը շատ խելոք է ու տարբերում է թացը չորից։ Շատ հստակ հասկանում է, թե ով, երբ, ինչ է արել իշխանափոխության համար»,- ասաց Մամիջանյանը։
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների հոսքերի անսովոր աճ է արձանագրում դեպի ՌԴ հարևան, այդ թվում ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ ու խնդրում է նրանց բացատրել իրավիճակը և դադարեցնել նման հոսքերը:
Ռուսաստանի արտահանումը Հնդկաստան հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 4,7 անգամ։
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատության վերաբերյալ զեկույցը։ Ադրբեջանը ներառվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում:
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ «ոչինչ չունի ռուսական ինքնաթիռները կանգնեցնելու համար»:
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման որոնման նպատակով։ Այդ մասին այսօր հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ կայացած բանակցություններից հետո։