Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցությունների չորս փուլ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։
JODI-ի նախնական գնահատումների համաձայն՝ ԱՄՆ-ն մարտ ամսին նավթի արդյունահանումն ավելացրել է 3%-ով՝ մինչև օրական 13,56 միլիոն բարել՝ փետրվարի օրական 13,159 միլիոն բարելի համեմատությամբ։ Տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 3%-ով (օրական 13,171 միլիոն բարելից):
Հնդկական լրատվամիջոցներում տարածվող հրապարակումների համաձայն՝ վարչապետ Նարենդրա Մոդին դժգոհ է Թուրքիայից, քանի որ վերջինս աջակցություն է ցուցաբերում Պակիստանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է Հարվարդի համալսարանի թույլտվությունը օտար երկրներից ուսանողների ընդունելու համար։
Փաշինյանի անձի երկվությունը. հավատարմություն Լավրովին և հակառուսական ստրիպտիզ Լավրովի այցի դեմ․ Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սամվել Ֆարմանյանն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ից 17-ը կայցելի Կանադա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին: Այս մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։
Ուկրաինան արդեն պատրաստել է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման անվանացանկ՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։ Այն հանձնվել է ռուսական կողմին, ըստ РБК-Украина-ի՝ հայտնել է ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբի պետի տեղակալ Անդրեյ Յուսովը։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Լավրովի այցն ու ռուսական կողմի հայտարարությունները որոշակի մեսիջ էին ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլև հասարակությանը:
Վրաստանի բանկի քարտեր ունեցող ՌԴ քաղաքացիների համար 300 եվրոյից ավելի արժողությամբ գնումների սահմանափակումների սահմանումը կապված է ֆինանսական հաստատության կողմից միջազգային պատժամիջոցների կատարման պարտավորության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի բանկի մամուլի ծառայությունից։
ԱՄՆ դաշնային դատավոր Մյոնգ Ջունը արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ազատել Կրթության նախարարության հազարավոր աշխատակիցների՝ վճռելով, որ այդ քայլը միտված էր առանց Կոնգրեսի հաստատման ամբողջ նախարարության լուծարմանը։ Այս մասին հայտնում է Politico-ն
«Պետք չէ հավատալ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունը նպատակ չունի վերաֆորմատավորելու հայ-ռուսական հարաբերությունները։
Ռուսական Վոլգոգրադ քաղաքում գտնվող հայտնի «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է տղամարդու դիակ։ Տեղեկությունը հայտնել են Վոլգոգրադի տեղական մի շարք լրատվամիջոցներ։
Ռուս զինվորականները «աշխատում են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Դա կարող է ունենալ՝ ինչպես արագ, այնպես էլ՝ շատ դանդաղ արդյունքներ, հատկապես, երբ դեռ հստակ չէ, թե ինչ պայմանավորվածություն է հնարավոր կողմերի միջև»,- նշեց նա։
«Պատահական չէր նաև Ռուբիոյի, երեկ ԱՄՆ սենատում հայտնած մտահոգությունը՝ կապված հայ-ադրբեջանական լարվածության հետ և չի բացառվում, որ այն ևս ստիմուլներ է ստանում եվրոպական տարածաշրջանից»:
Նա նաև քննադատել է Եվրահանձնաժողովի և անձամբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիրքորոշումը՝ նշելով, որ վերջինս «քիչ կարեկցանք է դրսևորել պաղեստինցիների տառապանքների նկատմամբ, և բոլորն են դա գիտակցում»։
Մենք նոր նավեր ենք գնում սեյսմիկ հետազոտությունների և հորատման համար։ Այս նավերի օգնությամբ մենք հետազոտություններ կանցկացնենք ոչ միայն Սև ծովում, այլև աշխարհի տարբեր մասերում։
Զրուցակիցներից մեկն ասում է, որ այդ պահին «բոլորը շունչները պահել էին»՝ ոչ ոք նույնիսկ չի համարձակվել ճշտել՝ արդյոք դա նշանակում է ԱՄՆ-ի լիակատար դուրս գալը Ուկրաինային աջակցությունից։
Իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի դեպքում Իրանը Միացյալ Նահանգներին կդիտարկի որպես այդ գրոհի մեղսակից և կստիպի նրան պատասխան տալ դրա համար։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև շեշտել է, որ ականակրի հնարավորինս շուտ վերականգնումը ոչ միայն գործնական, այլև քաղաքական հարց է, որն անմիջականորեն կապված է պետության հեղինակության հետ։
Թուրքիան այլևս չի կարող շարժվել դեպի ապագա պուտչիստների կողմից գրված և առաջարկված սահմանադրությամբ։
Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։
Մենք աջակցում ենք խաղաղությանը: Մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու կաջակցենք: Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների, նաև տարածաշրջանի շահերից: Եվ պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը խոսելով Էրդողանի այս ելույթի մեսիջների մասին՝ ասաց, որ թուրքախոս պետությունների ոչ ֆորմալ գագաթնաժողովն անցկացվեց մի երկրում, որը, թվում է, թե որևէ կապ չունի թուրքախոս պետությունների հետ։ Բայց ըստ թուրքական տարբեր հետազոտողների՝ Հունգարիան իբրև թե կապված է թուրքախոս պետությունների հետ։
Մեդինսկին հայտարարել է նաև երկխոսությունը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։
Խերսոնում առավոտյան ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Իսրայելական կողմը հայտնել է, որ Երուսաղեմում, Մեռյալ ծովում և Թել Ավիվում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, և նախազգուշացրել է Եմենից արձակված հրթիռի մասին։Իսրայելի բանակը հայտարարության մեջ նշել է, որ հաջողությամբ որսացել է հրթիռը։
Նեթանյահուն նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք կատարած այցից հետո ԱՄՆ վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացման մասին ենթադրությունները։