Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 13 մարդ վիրավորվել է։
Ինդոնեզիայի իշխանությունները 800 տոննա մարդասիրական օգնություն կուղարկեն ծանր վիճակում հայտնված պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի օգնության ազգային գործակալության ղեկավար Նուր Ահմադը։
Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչի՝ փակել Մինսկյան գործընթացը և դրան առնչվող կառույցները, ադրբեջանական Report-ին հայտնել են կազմակերպության շտաբ-բնակարանում։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի գլխավոր հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների առաջխաղացման ուղիները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։
Ի գիտություն ասեմ՝ նախաստորագրված համաձայնագրի ՀՈԴՎԱԾ IV-ում գրված է․ «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց»։ Ավելին ՀՈԴՎԱԾ XII-ում գրված է․ «Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»:
Վոլգոգրադի մարզի նավթավերամշակման գործարանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով նավթամթերքի արտահոսք և բռնկում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը։
Նիդեռլանդների Ֆրիսլանդիա նահանգի Դե Հուվ գյուղում օդապարիկի վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։Այս մասին հայտնում է նիդեռլանդական De Telegraaf պարբերականը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Նովի Սադում ավելի քան 60 մարդ է տուժել Սերբիայի առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) և նրա կողմնակիցների շենքերի վրա ցուցարարների հարձակումների հետևանքով։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն այցի ժամանակավոր թույլտվություն է տրամադրել ռուսաստանցի այն պաշտոնյաներին, որոնք մասնակցելու են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնում է CNN-ը։
Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով 124,000 ԱՄՆ դոլարը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբուխը 6,5 կիլոմետր բարձրությամբ հզոր մոխրի ամպ է արտանետել՝ սպառնալիք ստեղծելով ավիափոխադրումների համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը:
Փաշինյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության և խաղաղության խաչմերուկ, ինչն էլ հՀայաստանի իշխանությունների նպատակն է:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ՝ օգոստոսի 14-ին Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ։
Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը։ Այս մասին հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել դուրս բերել իր մարտիկներին Գազայի հատվածից՝ իսրայելական զորքերի համաձայնեցված կետեր դուրսբերման դիմաց։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ՝ ընդգծելու համար, որ Իրանը չի հանդուրժի իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ, հաղորդում է Mehr գործակալությունը։
«Ռոսատոմը» հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների ինտենսիվության աճի մասին։
Սահմանադրությունն ու օրենքը արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և ապահովում են ցանկացած անձի իրավունքը՝ դատարանում վիճարկելու իր ձերբակալման կամ կալանավորման օրինականությունը։ ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ հարգել է այդ պահանջները, ասված է ԱՄՆ Պետքարտուղարության 2024 թվականի մարդու իրավունքների զեկույցում։
Խաղաղ օվկիանոսի կղզիներում դենգե տենդով հիվանդացությունը հասել ամենաբարձր մակարդակին վերջին տասնամյակի ընթացքում, իսկ մի քանի երկրներ հայտարարել են արտակարգ դրություն: Հիվանդացածների կտրուկ աճի պատճառը կլիմայական ճգնաժամն է:
Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Թեհրանում բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն է։
ԲԱ ՈՐ ԶԱՆԳԵՍ՝ ԹՐԱՄՓԻՆ, ՉՊԱՏԱՍԽԱՆԻ՞. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՍՏԱՆԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՈՌԱՆԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Սպիտակ անը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի մի դրվագի։ Այսօր Դոնալդ Թրամփն այցելել է Քենեդիի կենտրոն, որտեղ անդրադարձել է ԱՄՆ-ում ենթակառուցվածքային որոշ խնդիրների։
Apple ընկերությունը մերժել է X ընկերության սեփականատեր Իլոն Մասկի մեղադրանքներն այն մասին, թե իր առցանց խանութում այնպիսի պայմաններ են ստեղծվել, որոնք թույլ չեն տալիս արհեստական բանականության այլ հավելվածներին մրցակցել Chat GPT-ն ստեղծող OpenAI ընկերության հետ, որի սեփականատերն է Սեմ Ալթմանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ իրանցի ժողովրդին ուղղված նոր տեսաուղերձին՝ ընդգծելով, որ Նեթանյահուն պետք է նայի, թե ինչ է արել Գազայի ժողովրդի հետ, հաղորդում է Mehr-ը։
«Վաշինգտոնյան հանդիպումը և Վաշինգտոնում կնքված փաստաթուղթն այն մեծ կարևորությունը չունեն, որը փորձեց տրվել հայաստանյան դաշտում: Վաշինգտոնում տեղի ունեցավ քայլիստների համար անհավանական բան՝ Փաշինյանն ընդունվեց ամենաբարձր մակարդակով, եղան մի քանի այլ ոլորտի համագործակցության նախանշումներ, ինչը ՔՊ-ի համար քարոզչության մեծ դաշտ է բացում՝ փորձելու վերականգնել վերջին շրջանի իրենց գահավիժած հեղինակությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
ԱՄՆ-ի պետական պարտքը առաջին անգամ հասել է 37 տրիլիոն դոլարի, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության թարմացված տվյալների։
Ռուսաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում չհաջողվի որևէ պայմանավորվածույուն ձեռք բերել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը լրագրողներին հայտնել է, որ եվրոպացի առաջնորդները առցանց հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել աշխատել Ուկրաինայում խաղաղության համար, որը կապահովի Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության շահերը, հաղորդում է France 24-ը։