Իրավական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը իրանական բանակցային թիմի անդամ է, հայտարարել է, որ ուրանի հարստացումը Իրանի համար կարմիր գիծ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում, գրում է Mehr-ը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն ու պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանն են։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շաբաթ օրը կրկին հայտարարել է, որ Իսրայելը «այլ ելք չունի», քան Գազայում մարտական գործողությունները շարունակելը և չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի ոչնչացրել ՀԱՄԱՍ-ը, չի ազատել պատանդներին և չի ապահովել, որ այդ տարածքը սպառնալիք չլինի Իսրայելի համար, հաղորդում է Associated Press-ը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ զրույցում անդրադարձ կատարվեց ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններին:
Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ համաձայնագրի կնքման գործում, քանի որ Մոսկվան գովազդվում է ոչ միայն որպես Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների հնարավոր նպատակակետ, այլ նաև որպես հնարավոր դատավոր՝ համաձայնագրի խախտման դեպքում, գրում է The Guardian-ը:
Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը շաբաթ օրը հանդիպել է Թուրքիայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդների հետ՝ քննարկելու, թե ինչպես մարդասիրական օգնություն հասցնել պատերազմից տուժած Գազայի հատված, որտեղ Իսրայելն անցած ամիս վերսկսեց իր ռազմական հարձակումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի կապակցությամբ զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել, ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հրամայել էր բանակին ապրիլի 19-ի Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կիրակի օրը կարճատև հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ՝ Թրամփի վարչակազմի՝ ներգաղթյալների արտաքսման ծրագրերի պատճառով առաջացած տարաձայնությունների պայմաններում Զատկի տոնի շնորհավորանքներ փոխանակելու համար։
Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ, ավելի ուժեղ, հարուստ և ավելի կրոնական։
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Տոլոչինում եկեղեցի այցելելիս, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, որը մեծամասամբ ուսումնասիրում է ՀՀ տարածքից դուրս գտնվող հուշարձանները, այս պահին մեծ խնդիր ունի՝ կապված Արցախում հուշարձանների հետ, որոնք ամեն օր ու ժամ պակասում են՝ ենթարկվելով ադրբեջանական վանդալիզմին։
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիողլուի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում պաղեստինցի զոհերի թիվը վերջին 24 ժամում 44 է, իսկ վիրավորներինը՝ 145:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը՝ Եվրամիությանը մեղադրելով նացիստական գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ: Այս մասին նա հայտարարել է ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում, որից մի հատված տեղադրված է նրա Telegram-ալիքում։
Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետակոծությունները և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը The Telegraph-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն առ այն, որ Իսրայելը մտադիր է մայիսին ռմբակոծել Իսլամական Հանրապետությանը։ Նա ասել է, որ Իսրայելը մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:
Չինաստանից գիտնականները փորձարկել են ջրածնի հիմքով պայթուցիկ սարքի ազդեցությունը։ Նրանք պայթյունի են հասել առանց միջուկային նյութերի օգտագործման, ասվում է հետազոտության մեջ: Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, սարքը մշակվել է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի (CSSC) 705-րդ հետազոտական ինստիտուտի կողմից, որը, ի թիվս այլնի, զբաղվում է ստորջրյա զենքի արտադրությամբ։
Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. այս մասին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Վատիկանը Սուրբ Զատիկը նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի, քանի որ 88-ամյա պոնտիֆիկոսը շարունակում է ապաքինվել մահացու վտանգավոր երկկողմանի թոքաբորբից, հայտնում է Associated Press-ը։
Դարդանելի նեղուցում խիտ մառախուղի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է տարանցիկ նավերի երկկողմանի երթևեկությունը, հայտնում է Anadolu-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն հաջորդ շաբաթ հրամանագիր ստորագրել, որը նախատեսում է Պետդեպարտամենտի մասշտաբային վերակազմավորում, ներառյալ աֆրիկյան մայրցամաքում դիվանագիտական գործունեության դադարեցումը և մի շարք դեսպանատների ու հյուպատոսությունների փակումը: Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով 16 էջանոց նախագծին:
Հատուկ զինվորական օպերացիայի զորքերի բոլոր խմբավորումները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել նախկինում գրաված գծերում և դիրքերում, ։
Մեր բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, որը տևել է ավելի քան չորս ժամ, դրական առաջընթացի ենք հասել մեր ուղղակի և անուղղակի քննարկումներում։ Ինչպես հաղորդում է CBS News-ը՝ այս մասին իրանական կողմի հետ հանդիպումներից հետո ասել է ամերիկացի պաշտոնյաներին:
Չինաստանը մարտին դադարեցրել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումը՝ միաժամանակ ավելացնելով դրա ներկրումը Ավստրալիայից, Ինդոնեզիայից և Բրունեյից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին Չինաստանի մաքսատան տվյալների վերլուծության հիման վրա։
Բաց տվյալների հիման վրա հաջողվել է պարզել 103,275 ռուս զինվորների անունները, ովքեր զոհվել են Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ աշխատանքն արվել է Медиазона հրատարակության և կամավորների թիմի հետ։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` բլոգեր և ձեռնարկատեր Գոհար Ավետիսյանը Ռուսաստանի հարկային ծառայությանը պարտք է գրեթե 55 միլիոն ռուբլի:
Արմսթրոնգի քրոնոգրաֆը, որն ունի 17 համարը, ունի բորդո-կարմիր ալյումինե շրջանակ, ոսկե ամուր թվատախտակ և օնիքսե ժամի նիշեր՝ ոսկե շրջանակներով: Դրա հետևի մասում կա հատուկ փորագրություն՝ «Տիեզերագնաց Նիլ Ա. Արմսթրոնգ, Gemini 8 – Apollo 11» և «Որպեսզի հիշենք մարդու տարածության նվաճումը ժամանակի ընթացքում, ժամանակին»:
Ռուսաստանը վերադարձրել է 246 ռուս զինծառայողի, իսկ դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 246 ռազմագերի, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ամերիկացի էքստրասենսը, ով կանխատեսել էր սեպտեմբերի 11-ի հարձակումները և Ջոն Քենեդիի սպանությունը, սարսափեցնող նախազգուշացում է արել 2025 թվականի մասին, գրում է Daily Mail-ը։
30 օրով ամբողջական և անվերապահ հրադադարի մասին համապատասխան առաջարկը Ռուսաստանի կողմից անպատասխան է մնում արդեն 39 օր։