Բաժիններ՝

Մոսկվան և Դամասկոսը Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության թեման քննարկում են փակ ռեժիմով

Մոսկվան և Դամասկոսը փակ ռեժիմով շարունակում են քննարկել Սիրիայում Ռուսաստանի հետագա ներկայության և այնտեղ ռուսական ռազմական օբյեկտների ձևաչափը փոխելու հարցը:

Այդ մասին հոկտեմբերի 15-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սիրիայի հետ մեր երկկողմ օրակարգն ընդգրկում է ռուս-սիրիական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ. քննարկվում է նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեր ռազմական ներկայության հարցը, այդ թվում՝ ռուսական ռազմական օբյեկտների գործառնության ձևաչափի հնարավոր վերափոխման համատեքստում», – ասել է Զախարովան։

«Բնականաբար, նման հարցերն ու շփումներն անցկացվում են փակ ռեժիմով», – ընդգծել է նա։

Հիշեցնելով, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն այս հարցում պրոֆիլային գերատեսչություն է, Զախարովան նշել է, որ «երկխոսությունը, այդ թվում՝ երկու երկրների ռազմական գերատեսչությունների գծով, շարունակվում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031