Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել էր, որ երկրի ԱԳ նախարարի այցն ԱՄԷ տեղի կունենա հարևան երկրների հետ շարունակվող խորհրդակցությունների շրջանակներում։
ԱՄԷ մեկնելու նախաշեմին Վաշինգտոնը հայտարարել է այդ երկրին ավելի քան 1,4 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին։
Տղամարդիկ, որոնք գործով անցնում են որպես ամբաստանյալ, 60-70 տարեկան են և ունեն նախկին դատվածություն։
Ի դեպ, չնայած Վրաստանի վարչապետի պնդմանը, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և 73,96 միավորով հայտնվել 34–րդ հորիզոնականում, ինչը լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում։
Ապրիլի 27-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից առաջարկ չի ստացել Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունը փոխանցելու վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, կբացատրի, որ ատոմակայանի վերահսկողության փոփոխությունն անհնար է։
Այսօր մեկնարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի այցը Մերձավոր Արեւելք, որի ընթացքում նա կլինի Սաուդյան Արաբիայում, Արաբական Էմիրություններում եւ Կատարում:
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Ռուսաստանին և Ուկրաինային՝ պնդելով, որ նրանք պետք է առաջընթաց գրանցեն կայուն խաղաղության հաստատման հարցում, այլապես ԱՄՆ-ը կհեռանա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Մարկո Ռուբիոյի հետ:
Մայիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշին։
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ Ռուսաստանը կարող է անցնել քառօրյա աշխատանքային շաբաթվա: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը:
Երկրորդ աշխարհամարտում հաղթել են դաշնակիցները՝ ԽԱՀՄ-ը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Հայտնի է, որ Ֆրանսիայի հաղթանակը մեղմ ասած «ականջներից ձգած է» ու առանձնապես չի տարբերվում օրինակ՝ լեհական հաղթանակից:
Կազմակերպությունը բոլոր կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել անդորրը» և բոլոր կողմերին հիշեցրել է «մշտապես խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունների մասին»:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին ջանքերը»,-ասել է գործակալության աղբյուրը։
Նաև նշեմ, որ 2020 թվականի ամռանը, երբ հայտնի դարձավ, որ ՄԻ6-ի նոր ղեկավարի համար ընտրվել է Մուրի թեկնածությունը, այդ փաստը մեծ ոգեւորությամբ էր արձանագրում ադրբեջանական մամուլը,, ընդ որում մատնանշելով ոչ միայն Էրդողանի հետ նրա մտերմության հանգամանքը, այլեւ այն, որ այդ ընթացքում Մուրը հասցրել է լավ հարաբերություն ձեւավորել նաեւ Ալիեւի հետ, համենայն դեպս ըստ ադրբեջանական քարոզչամիջոցների:
Նոյեմբերի 3-ին Թրամպը հեռախոսազրույց էր ունեցել Արամ Առաջինի հետ: Իհարկե, Հայաստանում շատերը համարեցին, թե դրա նպատակը եղել է հայ համայնքին սիրաշահելը: Գործնականում սակայն, Թրամպը հայ համայնքին սիրաշահելու համար կարող էր գտնել շատ ավելի այլ ձևեր, քան հեռախոսազրույցը Արամ Առաջինի հետ:
Ռուսաստանը Վրաստանի օգնությամբ պատժամիջոցների տակ գտնվող սարքավորումներ է կուտակում, կարդում ենք iFact հետաքննող լրագրողների միության հոդվածում:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր բանակցությունները։ Այս մասին նշում է Риа Новости լրատվական գործակալությունը:
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՇՔԵՐԹԻ ՊԱՐՏՎԱԾ ԴԱՎԱՃԱՆԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված է անցկացնել մայիսի 15-ին Ստամբուլում, հաջողություն կունենան։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Եվրամիությունը մտադիր է սահմանափակել ռուսական 25 նավթային տանկերների տեղաշարժը՝ արգելելով նրանց մուտքը Բալթիկ և Հյուսիսային ծովեր: Այս մասին հայտնում է EUobserver պորտալը։ Այդ նավերը կարող են ճանաչվել ռուսական ստվերային նավատորմի մաս, որը Եվրահանձնաժողովի կարծիքով օգտագործվում է արևմտյան նավթային էմբարգոն շրջանցելու համար:
Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, այլ հակառակը՝ օգտագործելու է նրանց «խաղաղություն՝ ցանկացած գնով» մոտեցումը՝
Հնդկաստանը առայժմ դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից: Հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ազգին ուղղված իր առաջին ուղերձում։
«Ադրբեջանական զորքի կողմից ռազմակալված Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը չի վերականգնվում։ Ավելին, բանակի մարտական ոգին նսեմացնում են՝ անընդհատ անելով հայտարարություններ, թե կրակելու հրաման չկա, և բանակի առջև ռազմական գործողության դիմելու խնդիր դրված չէ»,- ասաց Քերոբյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա բանակցությունները կարող են արդյունավետ լինել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր հանդիպել է Լիբանանուն Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտաքովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով ՌԴ-Ուկրաինա խաղաղության գործընթացին, ասել է՝ «Նախագահ Էրդողանը հանդիպումներ է ունեցել աշխարհի առաջնորդների հետ, քննարկումներ են տեղի ունեցել պարոն Մակրոնի և Պուտինի հետ։ Մենք ձգտում ենք հասնել խնդիրների խաղաղ կարգավորման։ Սա մեր նախագահի տեսլականն է։ Կարծում եմ՝ կողմերը կհանդիպեն առաջիկա օրերին։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կխստացնի ներգաղթի քաղաքականությունը և երկրում ապրելը կդարձնի օտարերկրացիների համար «արտոնություն», այլ ոչ թե իրավունք, հայտարարել է վարչապետ Քեյր Սթարմերը։ «Իմիգրացիոն համակարգի բոլոր ոլորտները, այդ թվում՝ աշխատանքը, ընտանիքը և կրթությունը, կխստացվեն, որպեսզի մենք ավելի շատ վերահսկողություն ունենանք։ Կարգի կիրարկումը կլինի ավելի խիստ, քան երբևէ, և միգրացիայի թվերը կնվազեն», – ասել է Սթարմերը սպիտակ թղթի հրապարակումից առաջ մամուլի ասուլիսում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։