ԵՏՀ-ն ՀՀ-ի համար 2025թ. մսի և կաթնամթերքի ներմուծման սակագնային քվոտաներ է սահմանել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան սահմանել է սակագնային քվոտաներ 2025 թվականին ԵԱՏՄ մսի և կաթնամթերքի առանձին տեսակների ներմուծման համար, ասվում է հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:

Հայաստանի համար դրանք սահմանված են այն ծավալներով, որոնք չեն գերազանցում սպառման և արտադրության տարբերությունը՝ հաշվի առնելով երկրի պահանջները։

Այսպես, խոշոր եղջերավոր անասունների մսի համար քվոտաները կկազմեն 9,5 հազար տոննա, խոզի մսի համար՝ 9,4 հազար տոննա, թռչնամսի և թռչնի ենթամթերքի համար՝ 35,1 հազար տոննա, կաթնամթերքի համար՝ 0,7 հազար տոննա։

ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Վահագն Ղազարյանը հիշեցրել է, որ համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի՝ ԵՏՀ-ն սակագնային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից ծագող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ՝ հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) առջև երկրների ունեցած պարտավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս