Brent-ի մարտի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 0,32 դոլարով (0,42%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,37 դոլարի:
ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։
Վերջինս Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական փաթեթը որակեց որպես Հայաստանին ներկայացված վերջնագիր՝ ընդգծելով՝ ցավալիորեն, Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը ոչնչացնելու հարցում աշխատում են սինխրոն։
Air Astana ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ալմաթի-Անթալիա КС915 չվերթը, տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքի օդանավակայանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Հայաստանի դեմ հնչած հայտարարություններում թեև ոչ մի նոր բան չկա, բայց ամեն դեպքում փորձել ենք առանձնացնել դրանցից մի քանիսը:
Դաշնային դատախազները հայտնել են, որ իրենք բացահայտել են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի «լրացուցիչ հանցավոր վարքագիծը», որը մեղադրվում է թուրք գործարարների հետ կոռուպցիոն կապերի մեջ՝ ապրիլին նախատեսված դատավարությունից առաջ, հայտնում է NBC News-ը։
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում է իսրայելական «Նագելի» կոմիտեի՝ պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերաբերյալ զեկույցներից մեկում: Տեղեկությունը հայտնել է «The Jerusalem Post»-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է երկրորդ անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ուկրաինական Telegraph հրատարակությունը։
Անկախ Հայաստանի դեմ այսօր կա աշխարհաքաղաքական լուրջ սպառնալիք՝ թուրանականության զարգացումը, որը նպաստավոր է Արևմուտքի համար։
Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը կփորձի նախագահ ընտրել, հայտնում է Reuters-ը։
«Հիմա Հայաստանի դեսպանը չպետք է դուրս գար Կրեմլից ու պետք է փորձեր Ալիևի լկտիությունը թեժացնել ու այն հանգցներ բենզինով։ Այս ամենն օգտագործելով՝ ավելի թեժացներ ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ հօգուտ Հայաստանի»։
Գրենլանդիան ներառված է Դանիայի կազմում և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Դանիայի թագավորության իշխանությունները հրաժարվել են քննարկել Գրենլանդիայի վաճառքը՝ այդ գաղափարն անվանելով անհեթեթ։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոն լրագրողներին ասել է, որ «կողմ չէ» Թրամփի զանգվածային արտաքսման ծրագրին:
Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա Հայաստանը որակել է՝ որպես «ֆաշիստական» երկիր։
Առողջապահության ազգային ծառայության ներկայացուցչի խոսքը: Նշվում է, որ անցյալ շաբաթ թագավորության ինը հիվանդանոց հայտարարել է կրիտիկական ծանրաբեռնվածության մասին։
Գերմանիան օգնության մեծությամբ երկրորդ դոնոր երկիրն է Ուկրաինայի համար՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։
Բոլոր դեպքերում էլ կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշվում։
Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ադրբեջանը երևի թե չի ուզում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը․ Միրզոյան
Աֆրիկայում կալանված նավերը չեն պատկանում Ադրբեջանի Caspian Shipping Company ՓԲԸ-ին։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ցուցարարը արձանը պատել է կարմիր ներկով, ապա հարվածներ հասցրել մուրճով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, որն այս պաշտոնում փոխարինել է Տոյվո Կլաարին։
Իշխող կուսակցությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ քանի դեռ Ուկրաինայում կռիվը շարունակվում է, Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու շահագրգռվածություն միշտ կլինի։ Այս կապակցությամբ կուսակցության քաղխորհուրդն ընդգծել է, որ Վրաստանի ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ գոյատևելու համար։
Ի՞նչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսով
Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա։ 2024 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ դիտարկվի ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագրի վերանայման և ռուս սահմանապահներին նաև հայ-թուրքական սահմանից կրճատելու հարցը, ինչպես արվեց հայ-իրանական սահմանին և «Զվարթնոց» օդանավակայանում։
«ՀՀ-ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չի լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև»,- ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։
ՀՀ-ն ու Թուրքիան պայմանավորվել են երկաթուղային ենթակառուցվածքների վիճակի գնահատում իրականացնել․ Միրզոյան
«Հունվարին տեղի կունենա երկու երկրների փոխվարչապետների միջև հերթական հանդիպումը, կա ընկալու, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,-ասաց Միրզոյանը։
Միջադեպի պատճառներն առայժմ չեն նշվում:
Նախօրեին ևս Թուրքիայում երկրաշարժ էր գրանցվել: