Ի դեպ, օրերս, կատարելով Եվրահանձնաժողովի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահանջը, Ֆինլանդիան արգելանք է սահմանել ռուսական պետհամարանիշներով ավտոմենքենաների մուտքը՝ երկիր՝ որոշ բացառություններով (ԵՄ քաղաքացիներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, հումանիտար տեղաշարժ և այլն)։
Քիրբին հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է լինի «ավելի ներառական»։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ուկրաինան հակամարտության մեջ արդեն տանուլ է տալիս, այնինչ կարող էր խուսափել դրանից։ «Անկեղծ ասած, նրանք կարող էին պայմանավորվածության հասնել ավելի քիչ տարածքների շուրջ, քան այն, որը Ռուսաստանն արդեն օկուպացրել էր: Եվ ոչ ոք չէր զոհվի», – ասել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ նկատի ունի «Ղրիմը և այլ շրջանները», որոնք բռնակցվել են Ռուսաստանին:
Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կես ժամից ավելի խոսել է Լերմոնտովի բանաստեղծության մասին։ Ինչպես հայտնել է Սաուլի Նինիստոն, նրանց հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության մեկնարկից առաջ։
Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները կրկին լարվել են։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, ընդհուպ՝ բարձր մակարդակով։ Այս իրավիճակը մինչև ո՞ւր կհասնի, դեռ վաղ է գնահատել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին նման սրացումներ մեկ անգամ չէ, որ եղել են։ Բայց դրանք գնալով խորանում են և նոր երանգ ստանում։ Հայաստանի իշխանություններն անթաքույց գնում են աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխելու ճանապարհով։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանից առաջ, զրուցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգները պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ տրամադրելու Վաշինգտոնի որոշումը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցույց տվեց իր թուլությունը՝ հրաժարվելով սեղմել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ձեռքը՝ Հնդկաստանում G20 գագաթնաժողովի ժամանակ։
Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի հանձնաժողովում արտահայտված հստակ և նպատակային ուղերձները
Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության տարածած հայտարարության համաձայն՝ ռուս տուրիստների համար աշնանը ևս Թուրքիան շարունակելու է մնալ ամենանախընտրելի հանգստյան ուղղությունը։
Արեւմուտքը կարո՞ղ է՝ թող Կիպրոսն ազատի թուրքական օկուպացիայից։
Արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ արդեն 2 շաբաթ է Հայաստանում կառուցվում են «կենդանի պատեր»՝ կրկին բարձրացնելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը։
Եթե դիտարկենք այս իշխանության տարբեր կերպարների մինչիշխանական հետագիծը, կտեսնենք, որ շատերը եղել են Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ջատագովներ և աշխուժակներ։ Այն ժամանակ՝ դանդաղ, իսկ իշխանության գալով՝ ավելի սրընթաց անում են այն, ինչն իրենց քաղաքական կրեդոն է եղել, հիմա էլ կարծես անգամ էնդշպիլի են հասել, քանի որ գործընթացները շատ արագ են զարգանում։ Վեկտորի փոփոխությունն իրականում Հայաստանն արկածախնդրության ևս մեկ հանգրվանի բերել է նշանակում։ Այն, ինչ սրանք անում են, դիտարկվում է ոչ թե աշխարհաքաղաքական իրողությունների, այլ Հայաստանը կործանելու, վնասելու, վերջին անվտանգային փոքրիկ կռվաններից զրկելու համապատկերում։ Այլ կերպ մեկնաբանել այս ամենն ուղղակի հնարավոր չէ։
2018 թվականի իշխանափոխությունից հետո, սակայն, ՀՀ իշխանությունների գործողությունները հաճախ անհասկանալի են եղել Իրանի համար, վիճակն առավել զգայուն է հատկապես հիմա։ Պաշտոնական Թեհրանին չի կարող չմտահոգել ՀՀ գործող իշխանությունների թրքահաճո և արևմտամետ քաղաքականությունը։ Սա երկարատև կտրվածքով կարող է բացասական ազդել Իրան-Հայաստան հարաբերությունների վրա, այն պետք է շտկվի։
Ասֆալտների, համերգների, դպրոցների ու մանկապարտեզների` իշխանությունների օրակարգին զուգահեռ՝ Արցախում 120.000 հայ շարունակում է շրջափակման մեջ մնալ, ՀՀ ինքնիշխան սահմաններն ամենօրյա ռեժիմով շարունակում են թիրախավորվել թշնամու կողմից:
Օրերս հայտնի դարձավ Մոսկվայի կողմից Թուրքիայում գազային հաբի ձևավորման կասեցման մասին: Այժմ էլ ի հայտ է գալիս ևս մի կարևոր հանգամանք, որը թույլ է տալիս խոսել թուրքական էներգետիկ աշխարհաքաղաքականության խորքային փոխակերպումների մասին:
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտնել է, որ մինչ օրս հանրապետությունում ութ աճուրդ է անցկացվել օլիգարխների՝ նախկինում ազգայնացված ունեցվածքի վաճառքի համար։
Էրդողանն առաջարկել է հարցով քառակողմ հանդիպում անցկացնել՝ ՌԴ–ի, Ադրբեջանի ու ՀՀ–ի ղեկավարների հետ՝ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար: Սա Իրանին գործընթացից դուրս թողնելու հերթական փորձն է:
105 տարի առաջ այս օրերին Բաքու քաղաքին տիրելու համար ադրբեջանա-բոլշևիկյան քաղաքական պայքարի ռազմական հանգուցալուծումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացված էթնիկ զտման։
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին ուկրաինական իրադարձությունների ֆոնին դաշինքին միանալու հայտ էին ներկայացրել։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ մեկնելուց առաջ ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ի դեպ, Էրդողանը նաև ասել է, որ առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, բայց դեռ արձագանք չի ստացել:
Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Եվրախորհրդարանի հրապարակած զեկույցը, ըստ որի Անկարան և Բրյուսելը պետք է համագործակցության այլ ուղիներ գտնեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, քանի որ դա ներկայումս հնարավոր չէ։
Իրավապաշտպան խմբերը և միջազգային կառույցները նշում են, որ Թուրքիայի կառավարությունը օպերատիվ սարքավորումներ և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումներին, որոնք հավաքագրել են անչափահաս երեխաներին որպես զինվորներ
Միաժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ գնաճը զսպելու նպատակով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից իրականացվող տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում նաև շատ ընտանիքների, հատկապես հիփոթեքային վարկեր վերցրածների գնողունակության վրա։
Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սեպտեմբերի 16-ի գիշերը կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի երկու անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ահաբեկչություն իրականացնելու փորձը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը պատասխանել է Bloomberg-ի լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Չինաստանի հետ ունեցած հարաբերություններին, Չինաստանի Էներգետիկայի ազգային վարչության փոխնախագահ Հե Յանգի այցելությանը Թուրքիա։
Նախարարությունը նշում է, որ այս տարի իր 100-ամյա հոբելյանը նշում է 47 107 մարդ, ինչի կապակցությամբ նրանց կուղարկվեն շնորհավորագրեր և հուշանվերներ։
Եթե Հայաստանը լիներ իրական ժողովրդավարական պետություն, ինչպես պնդում է Փաշինյանն ամեն առիթով, ապա նա իշխանությունից հեռացված կլիներ այն պահին, երբ հայտարարեց Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու մասին», իսկ նախորդ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո նրա պաշտոնանկությունը պետք է ժամերի հարց լիներ։