Ըստ տեղեկությունների՝ այցի ընթացքում նախատեսված են Թուրքիայի ղեկավարի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նշվում է, որ այս միջոցառումը նման է երկկուսակցական 108 բանաձևին, որի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և հայկական հանձնախմբի ղեկավարությունը, որն այժմ ունի 88 համահեղինակ:
Նիստում անդրադարձ է կատարվել Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում առկա ճգնաժամային իրավիճակներին, ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, սիրիացի փախստականների հարցին և այլն:
Գուսևը հավելել է, որ մասնագետները որոշում են՝ արդյոք հարկավոր է տարհանել շենքի կամ տվյալ մուտքի բնակիչներին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է նաև, որ Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը 2 մետրով իջել է՝ հասնելով 10 մետրի
Եթե Բաքուն շարունակաբար օգտագործում է «միջանցք» եզրը Ադրբեջանից Նախիջևան կապող ուղու մասին խոսելիս, այն կոչելով «Զանգեզուրի միջանցք», ապա պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է, և Հայաստանը իր տարածքով անցնող որևէ միջանցք չի պատրաստվում տրամադրել:
Թրամփին նաև մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու համար:
Բրիտանական «The Guardian» պարբերականը միգրանտների Եվրոպա անօրինական ներթափանցումը թույլ չտալու նպատակով Անգլիայի կողմից նատաձեռնված քայլերի վերաբերյալ նյութ է հրապարակել:
Ճապոնիայի պաշտպանության ուժերը վերանայում են դաջվածքների արգելքը, քանի որ փորձում են ավելացնել զինվորագրման մակարդակը արագ կրճատվող բնակչության շրջանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Նիկոլը փառահեղ ձևով ներսում միշտ թշնամիներ է գտնում, ինքը դա շարունակելու է, ինքը լավ հասկանում է՝ որ օրն ինքը ներսում թշնամի չգտավ՝ պարտվելու է: Ղարսի պաշտպանության ժամանակ քարոզում էին, թե՝ էն թուրքը, որ գալիս է, մեզ նման ռամիկ գյուղացի է, մեզ ի՞նչ է արել, մեր թշնամին մեր թիկունքում մեզ հարստահարողներն են, չկռվենք թուրքի դեմ, այլ գնանք թիկունքի մեր քյոխվեքի հետ կռվենք: Դա նույն քարոզչությունն է, ինչ կատարվեց 2018թ. հետո: Դա ազգը, պետությունը քանդելու լավագույն բանաձևն է»:
Թուրքական մամուլն անդրադարձել է Մեքսիկայում տեղի ունեցած և երկու երկրների միջև սկանդալի առիթ դարձած հետևյալ իրադարձությանը։
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով հնարավոր զարգացումների մասին, ասաց, որ, ցավոք, այս հակամարտությունն աստիճանաբար ընդլայնում է մասշտաբները։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ չի բացառվում, որ բանակցությունների խափանման պատճառը հենց այդ ելույթն է:
Ըստ Խերսոնի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ ռուսական զորքերը գնդակոծում են Խերսոնը:
Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին:
Հունիսի 7-ին պետքարտուղարը մասնակցել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստին:
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում:
Դոկտոր Ալ Մանդուսը նախագահությունը ստանձնել է Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսից անմիջապես հետո:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը հայտարարել է, որ Վրաստանն այն հինգ պետություններից մեկն է, որը նպաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցմանը:
Եվրոպացի որոշ դիվանագետներ Politico-ին հայտնել են, որ ԵՄ դեսպանները պատժամիջոցների առաջարկը կքննարկեն նաև հունիսի 14-ին:
Խերսոնի մարզում, որի մի մասն էլ պատերազմի ընթացքում անցել է Մոսկվայի վերահսկողության տակ, Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումից հետո հեղեղումները շարունակվում են:
Ըստ ՌԴ վարչապետի՝ «առողջարանային քաղաքի յուրահատուկ մթնոլորտը կնպաստի կառուցողական և արդյունավետ շփմանը»:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մասնակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին:
ՀՀ ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:
«Կա հստակ տպավորություն, որ Արևմուտքը փորձում է գործընթացն ավարտին հասցնել այս տարի, բոլոր հանդիպումներն ամիսներ առաջ ծրագրվում են՝ դրանով իսկ կողմերին դնելով մի իրավիճակի մեջ, որում նրանք արդեն պարտավորված են բանակցել Արևմուտքում և չունեն օրակարգ Մոսկվայում։ Բայց կրկնեմ, գլխավորը կողմերի համար այն է, որ առանց այդ մի շարք ուղղություններով հանգամանալից աշխատանքի, հնարավոր չէ որակյալ փաստաթուղթ ստորագրել, որն իսկապես արդյունքի կհանգեցնի, դա անհնար է»։
Հունիսի 6-ին Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադախշանի նահանգի փոխնահանգապետը սպանվել էր իրեն տանող ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ Հարձակումն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը։
Ջո Բայդենը նաև ամերիկացիներին նախազգուշացրել է օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի մասին:
Բժշկական ծառայություններից հայտնել են, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզումից և Խերսոնի մարզի շրջանների հեղեղումից հետո բժշկի է դիմել 23 մարդ: