Բաժիններ՝

Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական Բաքվի ցանկությունն արտացոլվել է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցություն հաստատելու մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է հուլիսի սկզբին Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում:

ԲՐԻԿՍ-ը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և այս տարի նրանց միացած Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի միջպետական միավորում է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս