Նյու Յորքը ՌԴ-ի վերահսկողության տակ է. ՊՆ-ն հայտնել է` ԴԺՀ–ի կարևոր հանգույց է ազատագրվել

ՌԴ զինված ուժերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի հզոր խմբավորումը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովգորոդսկոյե (ուկրաինական անվանումը՝ Նյու Յորք) բնակավայրը, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նովգորոդսկոյեն ազատագրվել է զորքերի «Կենտրոն» խմբավորման մարտիկների ուժերով։

Պաշտպանության նախարարության ամփոփագրում ընդգծվում է, որ Նովգորոդսկոյեն Տորեցկի ագլոմերացիայի խոշորագույն բնակավայրերից մեկն է և Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմավարական կարևոր լոգիստիկ հանգույց:

Այս ուղղությամբ ուկրաինական կողմի կորուստներըկազմել են ավելի քան 585 զինծառայող։

Ավելի վաղ նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ Նովգորոդսկոյեի վրա բարձրացվել է ռուսական դրոշը, այնտեղ ընթանում է հակառակորդի զորքերից «մաքրում»:

Տեսանյութեր

Լրահոս