Ռուսական բանակը հզորությամբ երկրորդն է աշխարհում. ո՞ր երկրի բանակն է առաջին հորիզոնականում

Ռազմական հզորությամբ երկրների վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցնում է երորոդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է Business Insider-ը՝ հղում անելով Global Firepower վարկանիշին։

«PowerIndex-ի 0.0788 միավորով Ռուսաստանը երկրորդն է աշխարհի ամենահզոր բանակների շարքում։ Բացի ավանդական մարտական ​​հզորությունից, Ռուսաստանը նաև ունի հսկայական միջուկային զինանոց»,- նշվում է հրատարակության մեջ։

Հրապարակման համաձայն, ԱՄՆ-ն ունի աշխարհի հզորագույն բանակը: Այն առաջին տեղում է իր բազմազան ակտիվներով, ինչպիսիք են՝ սուզանավերը, ինքնաթիռները, կործանիչները, հարձակողական ուղղաթիռները և տանկերները: Երրորդ հորիզոնականը բաժին է հասել Չինաստանի բանակին: Հզորությամբ չորրորդ տեղում է Հնդկաստանի բանակը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Հարավային Կորեան:

Տեսանյութեր

Լրահոս