Բաժիններ՝

ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Տաջիկստանի նախագահի հետ

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Վեհաժողովի 59-րդ լիագումար նիստի ընթացքում:

«Գործընկերնե՛ր, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ մեր աշխատանքի մեկնարկից առաջ՝ լիագումար նիստի նախօրյակին, տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպում Տաջիկստանի մեծարգո նախագահ Էմոմալի Ռահմոնի միջև: Կայացան շատ կառուցողական երկխոսություն, մտքերի փոխանակություն», – ասել է նա:

Մատվիենկոյի խոսքով՝ Ռահմոնը խնդրել է պատվիրակության անդամներին հայտնել իր ողջույնները և մաղթել է հաջող աշխատանք:

«Եկեք շնորհակալություն հայտնենք նախագահին Միջխորհրդարանական վեհաժողովի նկատմամբ այդ ուշադրության համար», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար Տաջիկստան են գործուղվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս