Օրբանը պատմել է Բուդապեշտում Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին
Բուդապեշտում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, շարունակվում են: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի առավոտյան ծրագրում:
Քաղաքական գործիչը հայտարարությունն արել է՝ պատասխանելով ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում Հունգարիայի ջանքերի վերաբերյալ հարցին: «Ես չեմ ուզում մանրամասնել: Վերջին հաշվով, Բուդապեշտում կարևոր խաղաղության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- ասել է նա:
Օրբանը ընդգծել է, որ Հունգարիան «արժեքավոր ներդրում է կատարում խաղաղության գործում»՝ որպես Եվրամիության միակ երկիրը, որը բաց է պահում հաղորդակցության ուղիները Ռուսաստանի հետ: Հունգարիայի վարչապետն իրեն անվանել է ամբողջ Եվրոպայում միակ առաջնորդը, ով կարող է անհրաժեշտության դեպքում խոսել Ռուսաստանի նախագահի հետ:

