Բրիտանական հետախուզության նախկին ղեկավարը կարծում է, որ Պուտինը «երկու անհատականություն» ունի

Բրիտանական հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Մուրը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ունի երկու տեսակի անհատականություն՝ մեկը «սառը» և մյուսը՝ «գաղափարական»։ Իր այս կարծիքը նա բացատրել է Financial Times-ին տված հարցազրույցում։

«Մուրի կարծիքով՝ կա երկու Պուտին։ Մեկը սառնասիրտ ռեալիստ է, անողոք առաջնորդ, ով անհրաժեշտության դեպքում գործարքներ է կնքում»,- հաղորդել է թերթը։

Financial Times-ի տվյալներով՝ «սա այն Պուտինն է, ով անցյալ տարի հաշտվեց Սիրիայի կորստի և իր դաշնակից՝ բռնապետ Բաշար ալ-Ասադի տապալման հետ և ձգտեց միայն պաշտպանել ռուսական բազաները»։

«Մյուս» Պուտինը, ըստ Ռիչարդ Մուրի, «գաղափարների մարդ» է։

Բրիտանական հետախուզության նախկին ղեկավարի կարծիքով՝ խոսքը ենթադրաբար «խորը արմատացած զգացողության մասին է, համաձայն որի՝ Ուկրաինան գոյության իրավունք չունի»։

Տեսանյութեր

Լրահոս