Չինաստանը Ճապոնիային սպառնում է «ջախջախիչ պարտությամբ»
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը բարձր գին կվճարեն, եթե փորձեն ուժով միջամտել Թայվանի ինքնիշխանությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ցզյան Բինը, ում խոսքերը մեջբերում է չինական NetEase պորտալը։
Խոսնակը կարծում է, որ Տոկիոն պետք է «սովորի իր սեփական պատմությունից» և խուսափի ռիսկի դիմելուց՝ պաշտպանելով Թայբեյին:
«Նրանք ջախջախիչ պարտություն կկրեն Ժողովրդա-ազատագրական բանակի երկաթե կամքի շնրոհիվ»,- ասել է Ցզյան Բինը։

