Բաժիններ՝

Դուշանբեում կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Դուշանբեում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստը՝ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածվել ԱՊՀ երկրների ինտերնետային հարթակում։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր և Միջխորհրդարանական վեհաժողովի առաջիկա 59-րդ լիագումար նիստի օրակարգի նախագիծը։ 

Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Ռուստամի Էմոմալին իր ելույթում խոսել է 2025 թվականին ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության մասին։Ըստ ռուսական լրատվամիջոցների՝Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում։ 

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար Տաջիկստան են գործուղվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս